Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾ Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում (տեսանյութ) Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին

Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՆոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն
Հայաստան

Արարատ Միրզոյանն ընտրվել է ԱԺ նախագահ՝ լինելով ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաեւ ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։

«Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր նախագահի աշխատակազմին՝ խնդրելով տեղեկացնել, թե երբ է Արարատ Միրզոյանն ազատվել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։

Հիշեցնենք, որ նա գործադիրում բարձր պաշտոն էր ստացել 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ՀՀ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը։ Ա.Միրզոյանի նշանակման հրամանագիրն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 11-ին, իսկ նույն տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում ընտրվել է պատգամավոր, ապա՝ ԱԺ նախագահ։

«Փաստինֆո»-ն ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ «arlis.am» տեղեկատվական հարթակում չգտավ նրան պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Ուստիեւ գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ նախագահի աշխատակազմ՝ նպատակ ունենալով հասկանալ, թե արդյոք Արարատ Միրզոյանը՝ պատգամավոր մանդատ ստանալիս, ԱԺ նախագահ ընտրվելիս ազատվել էր գործադիրի իր պաշտոնից։ Պարզվեց՝ ոչ։

«ՀՀ նախագահն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետի պաշտոնից ազատելու վերաբերյալ կառավարությունից առաջարկություն չի ստացել, հետևաբար չի ընդունվել նախագահի համապատասխան հրամանագիրը»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված պատասխանում։ Փաստորեն՝ Արարատ Միրզոյանը համատեղել է երկու անհամատեղելի պաշտոն՝ ՀՀ առաջին փոխվարչապետի եւ ԱԺ նախագահի։

Փորձեցինք հասկանալ, իսկ ի՞նչ ընթացակարգով են դադարեցվել Արարատ Միրզոյանի լիազորությունները, եթե ընդհանրապես դադարեցվել են։

Այսպես՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից։ Նույն օրը նախագահը, ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդունել է կառավարության հրաժարականը։Իսկ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածն սահմանում է, որ հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ Սա հիմք ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակել է կատարել վարչապետի պարտականությունները, իսկ կառավարության մյուս անդամներն էլ՝ իրենց պարտականությունները։ Նրանց թվում նաեւ Արարատ Միրզոյանն է կատարել փոխվարչապետի իր պարտականությունները, ինչը հավաստող բազմաթիվ հաղորդագրություններ կան կառավարության կայքէջում։ Ավելին՝ նա շարունակել է որպես փոխվարչապետ իր գործունեությունը նաեւ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։

2019 թվականի հունվարի 14-ին 7-րդ գումարման խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին ընտրել է վարչապետ, իսկ կառավարության ձեւավորումը շարունակվել է մինչեւ կառավարության նոր կառուցվածքի հաստատումը։ ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածով սահմանված կարգով Արարատ Միրզոյանը համարվել է փոխվարչապետի պաշտոնակատար մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։

Մինչդեռ նա, լինելով փոխվարչապետի պաշտոնակատար 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է ԱԺ պատգամավորի մանդատ, իսկ հունվարի 14-ին ընտրվել ԱԺ նախագահ։ Փաստացի միաժամանակ զբաղեցնելով ԱԺ նախագահի եւ առաջին փոխվարչապետի պարտականությունները։ Նախագահը հունվարի 16-ին Մհեր Գրիգորյանին և Տիգրան Ավինյանին նշանակել է փոխվարչապետեր, իսկ առաջին փոխվարչապետի հարցը մնացել է առկախված մինչեւ նոր կառուցվածքի հաստատումը։ Իսկ այն հաստատվել է 2019 թվականի մայիսին, որով կրճատվել է առաջին փոխվարչապետի պաշտոնը։

Նկատենք, որ Սահմանադրության 95-րդ եւ 98-րդ հոդվածներով սահմանված կարգով իրավունքի ուժով դադարեցվում է ԱԺ պատգամավորի լիազորությունները՝ անհամատեղելի այլ պաշտոն ստանալու դեպքում ։ Գործադիրից խորհրդարանն անցումն այդպես չէ և անհրաժեշտ է լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որն, ինչպես տեսնում ենք, նախագահի աշխատակազմի պատասխանից, այս դեպքում բացակայում է։

Արարատ Միրզոյանի կողմից միաժամանակ երկու՝ միմյանց հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելը փաստ է։ Հետաքրքիր է, թե մեր օրերի իրավապահներն ուժ կգտնեն՝ ապահովելու օրենքի առաջ բոլորն են հավասար սկզբունքը եւ արդյոք քրեական գործ կհարուցեն Միրզոյան Արարատի կողմից իշխանությունը յուրացնելու համար։