Լարվածությունը համեմատաբար ակտիվ էր. Դավիթ Բաբայանը՝ սահմանային իրավիճակի մասին
Լարվածությունը մի քիչ ավելի նկատելի էր, ճիշտ է կրիտիկական չէր, բայց անհամեմատ ակտիվ էր նախկին օրերի համեմատ: Հակառակորդի ակտիվացման և հնարավոր զարգացումների մասին ArmLur.am-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
«Այս լարվածության համար ոչ թե որպես պատճառ, այլ որպես առիթ ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Կրկնում եմ՝ սա ոչ թե պատճառ էր, այլ առիթ»,-ասաց նա:
Ըստ Դավիթ Բաբայանի՝ յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինել հակառակորդի կողմից սադրիչ գործողությունները կասեցնելուն:
«Ներկա դրությամբ չեմ կարծում, որ հակառակորդը կարող է սադրիչ գոծողությունների դիմել, թեպետ միշտ պետք է պատրաստ լինենք դրան: Այն, որ Ադրբեջանը կտրուկ գործողությունների չի դիմում, կախված է նրանից, որ մեր բանակն ունի բարձր մարտունակության մակարդակ, և սա կարևոր նախապայման է, ինչպես նաև ճիշտ քաղաքականություն վարելը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ