Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում (տեսանյութ) Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա

Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը
Հայաստան

Հեղափոխությանն աջակցած ապրիլյան պատերազմի մասնակիցը հնարավոր է՝ դուրս մնա համալսարանից. «Իմ քայլը» և այլ հիմնադրամներ չեն աջակցել

 

Ապրիլյան պատերազմի մասնակից, հեղափոխությանն աջակցած Մանուել Մանուկյանը կարող է դուրս մնալ համալսարանից, քանի որ չի կարողանում վճարել ուսման վարձը: Մանուել Մանուկյանն այս տարի ընդունվել է ԵՊՀ ում միջազգային հարաբերությունների և Գիտությունների ազգային ակադեմիայի Կառավարում ֆակուլտետներ՝ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգով: Ուսման վարձը ԳԱԱ-ում կազմում է 450 հազար դրամ, իսկ ԵՊՀ-ում 520 հազար դրամ:

Tert.am-ի հետ զրույցում Մանուել Մանուկյանը տեղեկացրեց, որ ուսման վարձը փոխհատուցելու խնդրանքով դիմել է տարբեր հիմնադրամներ:

Հարցին՝ քանի որ Մանուելը Ապրիլյան պատերազմի մասնակից է, արդյո՞ք զեղչ նախատեսված չէ, նա պատասխանեց. «ԵՊՀ-ում ասացին 1-ին կուրսում չկա զեղջ, Ապրիլյանի մասնակից լինելը պետք է զինգրքույկում ինչ-որ կերպ նշված լինի, որպեսզի զեղչ տրամադրվեր, իսկ զինգրքույկներում դեռ այն ժամանակից չեն գրել: Այսօր պետք է վճարում անեի, որ հրամանագրեին, բայց չկարողացա, հիմա չգիտեմ ինչ է լինելու»:

Մանուել Մանուկյանը տեղեկացրեց, որ դիմել է նույնիսկ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին, որտեղից նրան պատասխանել են, որ իրենք այդպիսի ծրագրեր չեն կատարում, չեն կարող ուսման վարձ տրամադրել: «Այդ հիմնադրամից ինձ տրամադրել են այլ հիմնադրամների տվյալներ, այդ թվում «Ծառուկյան», «ԱՍ», «Հովնանյաններ» հիմնադրամներինը»,- ասաց նա:

Թեպետ Մանուելը դիմել է վերը նշված և «Իմ քայլը» հիմնադրամի կողմից տրամադրած այլ հիմնադրամների, սակայն նրան չեն օգնել: «Առանձին դիմել եմ «Հովնանյաններ» հիմնադրամին, բոլոր իրենց տրամադրած հիմնադրամներին դիմել եմ, մի մասն արդեն ծրագիրն իրականացրել էր, մի մասն էլ պետք է նոր իրականացնեն ծրագիրը, այսինքն, հաջորդ կիսամյակից: Այս պահի դրությամբ չկա այդպիսի հիմնադրամ, որ օգնեն»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» հիմնադրամին, նա նշեց, որ այնտեղ նոյեմբերի 10-ից հետո հնարավոր է տրամադրեն. «Իրենք էլ հնարավոր է, 50 կամ 100 հազար դրամ տրամադրեն, ամեն տարի իրենց դրամաշնորհն այդքան է»,- ասաց նա:

Մանուելը ո՛չ ԿԳՄՍ նախարարություն, ո՛չ էլ նախարար Արայիկ Հարությունյանին չի դիմել, կարող է սխալ հասկանան: «Նախարարություն չեմ ցանկանում դիմել: Եղել եմ այդ գործընթացների մեջ, երբ հիմա դիմեմ իմ անձի համար, հնարավոր է՝ դիտվի, որ ես ինչ-որ առավելություն եմ ուզում, գուցե ասեն՝ ես ինչո՞վ եմ տարբերվում մնացածից, եթե մնացածը պետք է վճարեն, ես չվճարեմ, կամ հերթականություն գոյություն ունի: Իրենք ասում են՝ դրա համար կա օրենք, կա կարգ, բայց օրենքի մեջ նման բան չկա: Ուրիշ ծրագրերով եմ դիմել նույն պատասխանն եմ ստացել, դրա համար չեմ ուզում այնպիսի տպավորություն ստեղծվի որ ... ես կարող եմ ընդամենը ռեկտորներին դիմել, խնդրեմ որ չհեռացնեն, դա էլ չգիտեմ իրենք կանեն, չեն անի, ինչ սկզբունքով կառաջարկեն: Դիմել եմ Ազգային ակադեմիայի ռեկտորին, որը թույլ է տվել, քննությունները հանձնել եմ, մինչև վարձը կլինի»,- պարզաբանեց նա:

Tert.am-ի դիտարկմանը՝ ինչ նկատի ունի, երբ ասում է գործընթացների է մասնակցել, Մանուելն ասաց, որ մասնակից է եղել հեղափոխությանը, չի ցանկանում, որ դիտվի, թե ինչ-որ ակնկալիքներ ունի: «Առանց այդ էլ մարդիկ կան, որ ասում են, որ ես ինչ-որ բան արել եմ նրա համար, որ այսօր ինչ-որ մեկն ինձ համար ինչ-որ բան անի: Ես դրա համար չեմ արել, ուստի՝ չեմ դիմում ներկայիս իշխանությանն իմ անձնական հարցերով: Զուտ նրա համար չեմ դիմում, որովհետև այդպիսի տպավորություն է ստեղծվում՝ եթե ես որպես քաղաքացի դիմում եմ իմ հարցերով, ապա այլ ակնկալիքներ ունեմ»,- ասաց նա: