Կրկնակի վրաերթ Երեւանում. երկրորդ վարորդը դիմել է փախուստի
Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել. ժամը 06:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 47-այա Սենո Գ.-ն իր վարած «ՎԱԶ 211440» մակնիշի 35 MՍ 431 համարանիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկված, միջին տարիքի կնոջը, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգություն եւ կատարվածի մասին տեղեկացրել Երեւանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը նույնիսկ զրուցել է գետնին ընկած վրաերթի ենթարկվածի հետ, ով ասել է, որ կարիք չկա շտապօգնություն կանչել, սակայն վարորդը կանչել է եւ մինչ շտապօգնությունը կժամաներ, մեկ այլ ավտոմեքենա, որի մակնիշը վարորդը նկատել է, սակայն նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, կրկնակի վրաերթի է ենթարկել կնոջը, իսկ վարորդը մի կերպ է փախել, սակայն կինը տեղում մահացել է:
Կրկնակի վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Փաստի առթիվ Ն. Ստեփանյանի որոշմամբ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Վարորդ Սենո Գ.-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Վրաերթի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրկնակի վրաերթի ենթարկած ավոմեքենայի կոտրված մասեր: Պարզվել է նաեւ, որ վրաերթից հետո Սենո Գ.-ն բախվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը եւ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած վարորդին եւ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Քննիչի հանձնարարականով Սենո Գ.-ի ավտոմեքմենան տեղափոխվել է Երեւաի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ