Փակ հանդիպում է եղել. Արարատ Միրզոյանն իր սանիկի հետ պայքարում է Արսեն Թորոսյանի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արսեն Թորոսյանն ամեն ինչ անում է, որ կյանքի կոչի իր երազանքների նախագիծը՝ հակածխախոտային օրենքը։ Նա հանդիպումներ է նախաձեռնել ընդդիմադիր ֆրակցիաների հետ, որպեսզի նախագծի լոբբինգն անի։
Երեկ փակ հանդիպում է կայացել ԲՀԿ-ականների հետ։ Թորոսյանը, բնականաբար, հիմնավորել է իր տեսակետը, ԲՀԿ-ականները նրան փոխանցել են, որ դեռ վերջնական որոշում չունեն, թե նախագծի վերաբերյալ ինչ դիրքորոշում են հայտնելու, եւ նախարարի պատասխաններից հետո թերեւս կձեւավորվի այդ դիրքորոշումը։ Հարցեր են հնչել խնդրի թե՛ տնտեսական, թե՛ առողջապահական բաղադրիչների մասին։
Հիշեցնենք, որ վերջերս էլ նա հանդիպում էր ունեցել «Իմ քայլի» հետ, որը, սակայն, մեծ հաշվով տապալվել էր, քանի որ 88 հոգանոց խմբակցությունից հաշվված մարդիկ էին մասնակցել։
Լուրեր էին շրջում, որ նման հրահանգ է տվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որն իր սանիկի՝ Նարեկ Զեյնալյանի հետ, շարունակական պայքարի մեջ է առողջապահության նախարարի հետ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին