Դատարանը բավարարել է Աբովյանի քաղաքապետի բողոքը՝ ընդդեմ Կոտայքի մարզպետի
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2019 թվականի ապրիլի 4-ին Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին վարչական տույժի ենթարկելու որոշում էր կայացրել, քանի որ, ըստ մարզպետի,Գևորգյանը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ էր օտարել։
«Քաղաքացիներին և իրավաբանական անձանց օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»,- նշվում էր մարզպետի որոշման մեջ։
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն էլ դիմել էր Վարչական դատարան՝ մարզպետի որոշումը անվավեր ճանաչելու հայցով։ Մենք տեղեկացանք, որ դատարանը որոշում է կայացրել բավարարել Վահագն Գևորգյանի հայցը, գրում է hraparak.am-ը։



















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ