Իշխանությունները նախատեսում են նոր բանտ կառուցել
«Այս պահին կան բազմաթիվ տեղեր, որտեղ հնարավոր է աշխատանքով ապահովել՝ հացի փռերն են, նռան այգիներ ունենք, խոզաբուծարաններ ունենք։ Բայց դրանց մասով աշխատանքներն այդքան էլ արդյունավետ չեն կազմակերպել, հիմա հիմնադրամն ունի նոր տնօրեն եւ այդ նոր տօրենի խնդիրն է այդ հարցերի լուծումները փնտրելը»։ Այս մասին այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ խոսելով կալանավորների զբաղվածությունից։
Անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմաններին, նշեց՝ վիճակն այնտեղ շատ տխուր է․ «Շենքային պայմանները, կոյուղաջրերի խնդիրը, որոնք մենք կիսալուծում գտանք, որ այդ գարշահոտը չլինի։ Նոր քրեակատարողական հիմնարկ նախատեսվում է կառուցել «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների փոխարեն, նախատեսում ենք «Սիլիկյան» թաղամասում կառուցել։ Մենք պետք է նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար ֆինանսական գնահատական ունենանք, պայմանական մրցույթ հրավիրենք, որպեսզի հասկանանք՝ այդ աշխատանքները երբ են կատարվելու։ 20 թվականին գործընթացը սկսելու ենք»։
Հարցին, թե այստեղ «զոն նայողներ» չկա՞ն, պատասխանեց․ «Էն, ինչ-որ ես տեսել եմ վերջին մի քանի ամիսների շրջանում էապես փոխվել է իրավիճակը։ Խնդիրը խցերի փակել-բացելու հետ կապված է եղել, այդ առումով , մեծ առաջընթաց ունենք։ Կարող ենք ֆիսքել, որ արտոնյալներ ՔԿՀ-ներում, այն ծավալով, որը կար առաջ, հիմա չկա։ Ասել, որ մենք խնդիրը լուծել ենք, ոչ»։
Խոսելով ցմահ դատապարտյալների մասին՝ նշեց, որ ասյօր երկու ցհամներ կիսափակից տեղափոխվել են կիսաբաց ռեժիմի։
Ինչ վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին իրադարձություններից տուժածներին, զոհերի ընտանիքներին փոխհատուցում տրադրելուն, նշեց․ «Հիմա տրամադրվում են գումարներ, մերժվողներ եղել են, մի քանի մերժում վերջերս եղավ, էն պատճառաբանությամբ, որ առողջության ոչ թե միջին կամ ծանր վնաս էր հասցված, այլ թեթեւ։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ