«Այս քարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա». Նարեկ Մալյանի ՎԵՏՕ-ն միացավ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ բողոքի ակցիային
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիային քիչ առաջ միացան Նարեկ Մալյանի գլխավորած ՎԵՏՕ նախաձեռնությունը եւ ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը:
Նարեկ Մալյանը նշեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի քարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա: Նա հիշատակեց, որ ամիսներ առաջ մի լրագրող սկսեց կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունների վերաբերյալ նամակներ հրապարակել, սակայն հետագայում ոստիկանությունը եւս փաստեց, որ դրանցում որեւէ փաստահան հիմք չկա:
«Կոնվենցիայի քարոզով զբաղվում են Սորոսի գրասենյակի շահառուները: Իրականում Ստամբուլյան կոնվենցիայի քարոզի նախնական փուլը ոչ միայն սուտ ու կեղծիքի այլ նաեւ լկտի ծաղր բռնության իրական զոհերի նկատմամբ»,-ասաց Մալյանը՝ հավելելով, որ այն երկրներում, որտեղ վավերացվել է այդ կոնվենցիան, կանանց նկատմամբ բռնությունների առումով դրական դինամիկա չի գրանցվել:
«Այսինքն այս կոնվենցիան զուրկ է իր դեկլարատիվ նպատակների կիրառական նշանակությունից: Այս կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ օրենսդրության մեջ առաջին անգամ ամրագրվում է զուգընկեր եզրույթը՝ փոխարինելով ամուսիններ եզրույթին: Այսինքն տրանսվիստիտներն ընկնում են այս կոնվենցայի պաշտպանության տակ»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ կոնվենցիայով կենսաբանական սեռ հասկացությունը փոխարինվում է սոցիալական սեռ հասկացությամբ:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել պատգամավորների և Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ քննարկումը՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ: Քննարկումը փակ էր: Հանդիպմանը մասնակցել են Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրեվիոյի նախագահ Մարսելին Նաուդին:
Միաժամանակ ԱԺ բակում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի ակցիա է ընթացել, որից հետո տեղի է ունեցել երթ Երեւանի փողոցներով:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ