ԵՊՀ-ում աշխատավարձ բարձրացնելու փոխարեն՝ գրաքննություն
Հենց նոր նկատեցի, որ ԵՊՀ պաշտոնական կայքից և Facebook-յան էջից «անհետացել» են ԵՊՀ աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ նյութերը, որոնք հրապարակվել էին երեկ կեսօրին: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԵՊՀ պրոֆեսոր Արմեն Ավետիսյանը:
«Համալսարանի ռեկտորի տեղապահը փոխանակ քննարկի ԵՊՀ աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկը, զբաղված է հարցը հնարավորինս խորը թաղելու քրտնաջան աշխատանքով: ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկը լուսաբանել են հանրապետության գրեթե բոլոր առցանց առաջատար լրատվամիջոցները, ասենք թե ԵՊՀ կայքից աշխատավարձերը բարձրացնելու նյութը ստեղնաշարի ու մկնիկի երկու գործողությամբ ջնջեցիք, բա հազարավոր համալսարանականների մտքից ոնց եք ջնջելու արժանապատիվ աշխատավարձ ստանալու արդար պահանջը:
Ուզում եք ջնջեք, ուզում եք նորից տեղադրեք, հարցը համալսարանի կոլեկտիվի համար օրակարգի թիվ մեկ հարցն է և այն հրատապ ու անհապաղ լուծում է պահանջում: Հ.Գ. Սա էլ հեռացված նյութի հղումը


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ