Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը լինելու է շատ շուտով
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումը լինելու է շատ շուտով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` նշելով նաև, որ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի ծրագրվում:
«Բայց կարող է ամեն ինչ լինել, կարող է ցանկացած ուղղությամբ զարգանալ, եթե անհրաժեշտ լինի դա»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունն ինչպես է ընդունվել միջազգային հանրության կողմից և չի ազդել բանակցային գործընթացի վրա, Մնացականյանը պատասխանեց, որ հայկական կողմի դիրքորոշումներով փոփոխություններ չեն եղել, բանակցային գործընթացի թիրախային և նպատակաուղղված աշխատանքները շարունակվում են:
«Մենք երբևէ չենք դադարեցրել, երբևէ չենք ձգձգել գործընթացը: Նաև կան որոշ գաղափարներ, և թե ինչպես պետք է կազմակերպել ղեկավարների մակարդակով հանդիպումները: Ամենակարևորը, որ այդ գործում մենք ունենք մեր հստակ դիրքորոշումները, որոնք ուղղված են հետևյալին` ապահովել այնպիսի ձևաչափ, այնպիսի դաշտ, որտեղ համադրելի են կողմերի պարտավորությունները: Չի կարող լինել այնպիսի իրավիճակ, երբ մի կողմը առավելապաշտական դիրքորոշումներով փորձի ստանալ ամենը, մյուս կողմը` ոչ: Այս ամենը փակուղու է տանելու, բայց մենք ունենք մեր մոտեցումները»,-, ասաց նախարարը` ընդգծելով, որ պետք է լինի այնպիսի համադրության, որտեղ հայկական կողմի շահերը` անվտանգություն և ստատուս, պահպանվեն:
«Այժմ որևէ փակուղի չկա, համենայն դեպս, ինչը մեզ է վերաբերում, մենք որևէ փակուղի չենք տեսնում, շարունակում ենք հանգիստ և սառնասիրտ աշխատել, որովհետև սա աշխատանք է, որը պետք է արվի: Այս աշխատանքը վերաբերում է մեր անվտանգությանը, տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղություն հաստատելուն, և զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ և անպատասխանատու է»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ