Նոր նախագծով բուհերի ինքնուրույնության մասին խոսքերը կդառնան հուշ
«Իրավունք» թերթը գրում է.
«Այս օրերին շատ քննարկվեց այն, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված փոփոխության համաձայն՝ բուհերում «Հայոց լեզուն», «Հայ գրականությունը» և «Հայոց պատմությունը» չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ:
Սակայն, պարզվում է՝ վերոնշյալ նախագծում սա միակ ականը չէ: Մինչ մերօրյա իշխանավորները վերամբարձ խոսքեր էին շռայլում բուհերի ինքնուրույնության մասին, պարզվում է՝ նախագծով նախատեսված է, որ բուհերի հոգաբարձուների 12 հոգուց բաղկացած խորհրդից 6-ին նշանակելու է ԿԳՍՄ նախարարը:
Այն, որ սա լուրջ հարված է բուհերի ինքնավարությանը, անգամ ավելորդ է նշելը: Իսկ մյուս 6-ը լինելու են համալսարանից՝ երկու ուսանող, երկու դասախոս և երկու գործատու, իսկ թե ինչպես է, օրինակ, բազմաթիվ ու տարաբնույթ ֆակուլտետներ ունեցող բուհերում որոշվելու, թե ովքեր պետք է լինեն այդ երկու գործատուները, հարցը մնում է օդից կախված: Բացի այս, նույն նախագծով նախատեսված է, որ դեկանները նշանակվելու են ռեկտորի կողմից, մինչդեռ միշտ դեկանները եղել են ընտրովի:
Այսինքն՝ եթե դեկանը մինչև հիմա պատասխանատու էր իր կոլեկտիվի առաջ, ապա այժմ այդ պատասխանատվությունը կարող է նվազել, որովհետև նա նախևառաջ պետք է պատասխանատու լինի իրեն նշանակողի առաջ և մտածի իր այդ կապերն ամրապնդելու մասին: Չէ որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դեկանները միշտ չէ, որ ռեկտորատի ցանկություններն են ի կատար ածում:
Արդյունքում ստացվում է հետևյալ պատկերը՝ նախարարությունն իր դրած հոգաբարձուների անդամներով ընտրում է ռեկտորին, ռեկտորը նշանակում է դեկանին, և փաստացի դեկանը դառնում է քաղաքական պաշտոնյա: Ըստ էության, ճիշտ այնպես, ինչպես ավտորիտար Թուրքիայում է, որտեղ դեկանին նշանակում են նախագահի համաձայնությամբ: Այսքանից հետո մնում է հարց ուղղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ իսկ ո՞ւր մնաց Ձեր ասած ժողովրդավարության բաստիոն Հայաստանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին