Ալավերդու պղնձաձուլարանն էլ ռուսներին անցավ
«Իրատես» թերթը գրում է.
«Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որը մոտ մեկ տարի չի աշխատում, աշխատակիցների մի մասին հարկադիր պարապուրդի է ուղարկել, մյուս մասին էլ ազատել աշխատանքից, ըստ մեր տեղեկությունների, անցել է ռուսական կողմին՝ «ՎՏԲ» բանկին:
Տարիներ առաջ Թեղուտի հանքավայրը շահագործելու համար բանկից ներգրավված վարկային միջոցների դիմաց ՎՏԲ-ն «Վալլեքս»-ից պահանջել է գրավադրել նաեւ պղնձաձուլարանը շահագործող «Էյ-Սի-Փի» ընկերության ակտիվներն ու բաժնետոմսերը: Այդ ժամանակ, սակայն, «Թեղուտ» ընկերությունը, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել, այսինքն՝ ձեռնարկությունը, հսկայական ֆաբրիկան եւ թանկարժեք սարքավորումները չեն եղել, հետեւաբար՝ նրա շուկայական գինը բոլորովին այլ էր, քան ՎՏԲ-ին անցնելուց հետո: Հիմա, երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն անցել է բանկին, Ալավերդու պղնձաձուլարանը, փաստորեն, նույնպես բանկի ձեռքում է հայտնվում:
Ստացվում է՝ քիչ չէ «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ իր ենթակառույցներով, արտադրական ֆաբրիկայով, արդեն իսկ ՎՏԲ-ինն է, բանկը մեկ-երկու ամիս առաջ վերցրել է նաեւ պղնձաձուլարանը:
«Որպես այդպիսին՝ նոր ՍՊԸ դեռեւս չի ձեւավորվել: Ճիշտ է, նոր տնօրեն ունի պղնձաձուլարանը՝ Կարեն Ղազարյանն է, բայց այն դեռ կազմակերպման փուլում է: «Էյ-Սի-ՓԻ»-ի հաշվեկշռում միայն ձուլարանը չէր, հետեւաբար ամբողջ տարածքն ու շինությունները չէ, որ բանկին են անցել: Բարեգործական ճաշարանը, մշակույթի տունն ու մի քանի այլ շինություններ շարունակում են «Վալլեքսի» հաշվեկշռում մնալ»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ