ՊՆ-ն մինչեւ 260 հազար դրամ աշխատավարձով զինծառայություն է առաջարկում սահմանամերձ զորամասերում
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` գնդացրորդ, ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B, C, D/, վարորդ /B, C/ մասնագիտություններով:
ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նաեւ նշվում է. «Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 135-260 հազար /առանց եկամտահարկի/ ՀՀ դրամ` կախված մարտական հերթապահության ընդգրկվածությունից, զորամասի տեղակայման վայրից եւ կատարվող խնդիրների առանձնահատկություններից:
ՀՀ զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար կարող են դիմել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած եւ մինչեւ 40 տարեկան` պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները եւ իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, ինչպես նաեւ պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառված մինչեւ 45 տարեկան քաղաքացիները` զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում:
Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել քաղաքացին, ով.
-օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն,
-ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ ունի չհանված կամ չմարված դատվածություն,
-ով առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:
Պայմանագրային զինծառայողն իրավունք ունի օգտվելու ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված բոլոր արտոնություններից, երաշխիքներից եւ փոխհատուցումներից:
Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար պետք է դիմել համապատասխան զորամասերի հրամանատարությանը կամ տարածքային զինկոմիսարիատներ: Պայմանագրային զինծառայության անցնելու պահանջներին համապատասխանելու դեպքում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր`երեք տարի ժամկետով:
Զորամասերի տեղակայման վայրերի ճշգրտման կամ պայմանագրային ծառայության անցնելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու պետք է դիմել տարածքային զինկոմիսարիատներ, կամ՝ զանգահարել /010/ 29-44-31, /010/ 29-44-88 հետախոսահամարներով (ժամը` 09.00-18.00):


















































Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք