Պետբյուջեից ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերությանը 2020-ին կհատկացվի մոտ 7,4 մլրդ դրամ
Հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքի ապահովման համար 2020 թվականին նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 7 մլրդ 396 մլն 131 հազ. դրամ։ 2019-ին այդ գումարը կազմել է մոտ 7 մլրդ 426 մլն դրամ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։
Այդ գումարը, նրա խոսքով, պետք է ապահովի տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական, մարզական եւ այլ հաղորդումների հեռարձակումն ու արտադրությունը, որոնք «հանրային կարեւորություն են ներկայացնում եւ հետաքրքրում են հասարակությանը»։ Ընդհանուր ֆինանսավորման կրճատումը կազմել է 29,6 մլն դրամ։
Ընդ որում՝ Խորհրդի աշխատանքի եւ մոնիթորինգի աշխատանքի կոորդինացման համար նախատեսվում է հատկացնել 146 մլն 864 հազ. դրամ, ինչը գրեթե 3,5 մլն-ով պակաս է, քան 2019-ին։
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը պարզաբանել է, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը 2020 թվականին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 5 մլրդ 953 մլն 300 հազար դրամ, ինչը գրեթե 25 մլն-ով պակաս է, քան 2019-ին։
«Այս գումարը, այդ թվում, կուղղվի նաեւ նոր տեխնիկայի ձեռքբերմանը։ Դրա համար նախատեսվում է հատկացնել 100 մլն»,- ասել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրային ռադիոյին կտրամադրեն 942 մլն 364 հազար դրամ։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները