Դպրոցն էլ հո բնակարան չի՞, որ կենտրոնում ավելի թանկարժեք լինի․ վարչապետը՝ նախարարին
Դպրոցն էլ հո բնակարան չի՞, որ կենտրոնում ավելի թանկարժեք լինի․ վարչապետը՝ նախարարին
Ուսուցչական մեկ դրույքի նվազագույն աշխատավարձ կսահմանվի՝ 108 հազար դրամ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այսինքն՝ Երևանում և հեռավոր գյուղերում աշխատող ուսուցիչները կստանան նույն աշխատավարձը, որին նախարարը դրական պատասխան տվեց՝ մասնավորապես նշելով․ «Նվազագույն մեկ դրույքի համար կլինի նույն աշխատավարձը։ Ապահովում ենք, որ նվազագույնը նույնը լինի»։
Վարչապետի այն հարցին, թե ինչի՞ հաշվին է ավելի բարձր լինում աշխատավարձի չափը, Հարությունյանը պատասխանեց, որ ըստ աշակերտների թվի։
«Կան դպրոցներ, որոնք 150-160 դրույք են սահմանում, այստեղ կա նաև տարածքի խնդիրը»,- նշեց նախարարը։ Արձագանքելով վարչապետը նկատեց, որ տարածքների առումով Երևանի կենտրոնի դպրոցներն ավելի «պրեստիժնի» են։
«Բայց էս խնդրի վրա դեռ պետք է աշխատել, դա պետք է լուծել, որովհետև դպրոցն էլ հո բնակարան չի, որ Երևանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի, քան ուրիշ որևէ տեղ»,- ասաց Փաշինյանը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները