Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Կոռուպցիոն չարաշահումներ՝ «Արաբկիր» մանկական զբոսայգում հողամասերի տրամադրման գործընթացներում

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել Երեւան քաղաքի «Արաբկիր» մանկական զբոսայգու տարածքում հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, պարզվել է, որ Երեւանի քաղաքապետի 2003թ. մայիսի եւ նոյեմբերի, ինչպես նաեւ 2004թ. հուլիսի՝ թվով երեք որոշումներով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի եւ «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ ճանաչվել է պետական սեփականություն հանդիսացող եւ սահմանափակումների ցանկում ներառված հողամասերի շարքում ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքում տեղակայված մեկ սրճարանի, վերջինիս խորդանոցի, մեկ կրպակի եւ մեկ լուսանկարչատան նկատմամբ երեք քաղաքացիների սեփականության իրավունքը:


Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2011թ. հունիսին իրականացված լրացուցիչ չափագրումների հիման վրա քաղաքացու կողմից հողազավթման փաստն արձանագրվելուց հետո, այդ կապակցությամբ վարչական վարույթ հարուցելու եւ հետագա հողազավթումը դադարեցնելու փոխարեն, Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից 2013թ. եւ 2017թ. երկու անգամ կայացվել են հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետները երկարացնելու որոշումներ:

Պարզվել է նաեւ, որ Երեւանի քաղաքապետի 17.02.2017թ. երկու եւ 04.05.2018թ. մեկ որոշումներով, հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության եզրակացությունները, զբոսայգու տարածքում կառուցապատման իրավունքով մեկ դեպքում 2 անձի տրամադրվել են հողամասեր, իսկ մեկ այլ դեպքում՝ ՍՊԸ-ի հետ կնքվել է հողի վարձակալության պայմանագիր: Մինչդեռ այդ տարիների գլխավոր հատակագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված հողամասերում փաստացի առկա են եղել բազմաթիվ ինքնակամ շինություններ, որոնք չեն արձանագրվել վերոնշյալ եզրակացություններով:

Այնուհետեւ, չնայած ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում 2018թ. հունիսին հարուցված անշարժ գույքի նկատմամբ նշված ՍՊԸ-ի իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է ընդլայնվող հողամասի հատակագծում շինություններ լինելու պատճառաբանությամբ, սակայն Կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք, առանց գրանցման համար անհրաժեշտ հողամասի հատակագծի առկայության, հաջորդ ամսվա ընթացքում կատարել են նշված ՍՊԸ-ին պատկանող այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:

Բացի այդ, նյութերով պարզվել է, որ 2018թ. մարտին եւ ապրիլին «Արաբկիր» զբոսայգու տարածքում ապօրինի հողազավթման փաստը հայտնաբերելուց եւ այն կատարած անձանց վարչական տույժի ենթարկելուց հետո, իրավախախտումը շարունակվելու պայմաններում իրավասու պաշտոնատար անձինք միջոցներ չեն ձեռնարկել այն դադարեցնելու ուղղությամբ, այն է՝ հողազավթում իրականացրած անձանց նկատմամբ կրկնակի վարչական տույժ չի նշանակվել եւ հողազավթումը չի վերացվել:

Այսինքն՝ նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց Երեւանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ օրենսդրության պահանջների խախտմամբ, որոշակի շինությունների նկատմամբ ճանաչել են քաղաքացիների սեփականության իրավունքը, առանձին դեպքերում հողազավթման փաստերը արձանագրելուց հետո չեն դադարեցրել այն, այդ կապակցությամբ համապատասխան վարչական վարույթներ չեն իրականացրել, առանձին դեպքերում կայացված որոշումներով անուղղակիորեն թույլատրել են զավթված հողամասերի օգտագործումը: Իսկ առանձին դեպքում Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձինք պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ, եւ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտելել են օրենսդրության պահանջները՝ հողամասն ապօրինաբար տրամադրելով իրավաբանական անձին եւ կատարելով գույքի նկատմամբ պետական գրանցում: Վերոնշյալ գործողություններով էական վնաս է պատճառվել հասարակության եւ պետության օրինական շահերին:

Ելնելով վերոգրյալից Երեւան քաղաքի դատախազությունում նշված փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն: