Մանկատան սան ասել, նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ. Նիկոլ Փաշինյան
Սրանք բարեփոխումներ են ուղղված ընդդեմ հուսահատության: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որով լուծարվում են 4 գիշերօթիկներ եւ մեկ մանկատուն:
Նշենք, որ այդ որոշմամբ գիշերօթիկների համար նախատեսված գումարները կուղղվեն այդ նույն սաների օժանդակությանը իրենց ընտանիքների ներսում:
«Հայաստանում գիշերօթիկի սան, մանկատան սանն ասել, նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքը ողջ կյանքի ընթացքում լինելու է հանրային կյանքի եւ ընդհանրապես հաջողության լուսանցքից դուրս: Այս իրավիճակի հետ չենք պատրաստվում համակերպվել»,-ասաց Փաշինյանը՝ հարց բարձրացնելով, թե կարելի է տեսնել, թե գիշերօթիկի կամ մանկատան քանի՞ սան է ընդունվել բուհ, քանիսն են քիչ թե շատ կարիերա արել, իրենց մասնագիտությունը ձեռք բերել, բարեկեցություն ապահովել:
«Մենք խայտառակ պատկերի առաջ կկանգնենք: Փոխարենը եթե նայենք, թե գիշերօթիկի աշխատողների, տնօրենների ընտանիքների բարեկեցությունն ինչպես է դասավորվել, այդտեղ էլ շատ հետաքրքիր հետեւություններ անել: Դրա համար մենք այս բարեփոխումը տանելու ենք առաջ: Դրա նպատակը պետք է լինի մեկը՝ գիշերօթիկների, մանկատների երեխաների մրցունակությունը կյանքում մեծացնել, սեփական ուժերի նկատմամբ իրենց վստահությունը մեծացնել: Որպեսզի նրանք ոչ թե ամբողջ կյանքում մտածեն, որ վայ, ես մանկատան սան եմ, այդ դրոշմը իրենց վրա կրեն, այլ իրենք իրենց սեփական աշխատանքով իրենց բարեկեցությունն ապահովել»,-ընդգծեց վարչապետը:
Հաջորդ կարեւոր հարցը, ըստ նրա, այն է, որ պետությունը սրանով ամեն ինչ անում է, որ այդ երեխաներին վերադարձնի ընտանիք. «Երբ մարդիկ ընտանիքը որպես արժեք օգտագործում են որպես իրենց գործունեության պատնեշ, ընտանիքը այսպիսի գործողություններով են արժեւորվում»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ այստեղ, իհարկե, կա լեգիտիմ մտահոգություն, թե արդյոք բոլոր ընտանիքներն են, որ ի վիճակի են այդ երեխաներին ընդունել:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները