Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Պետք է հասկանանք, թե որն է առարկայի նպատակը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մասին

Պետք է հասկանանք, թե որն է առարկայի նպատակը եւ ինչ խնդիր ենք մենք լուծում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հարցին։

«ՀՀ կառավարության եւ Մայր Աթոռի համատեղ հանձնախմբի շրջանակներում տեղի է ունեցել կրթական խնդիրներով ենթահանձնախմբի մեկ հանդիպում, որի ժամանակ նշվել է, որ այժմ քննարկվում եւ մշակվում են չափորոշիչները, թե յուրաքանչյուր առարկայի մասով մեր առջեւ ինչ խնդիր ենք դնում, նաեւ պետք է հասկանանք յուրաքանչյուր առարկայի նպատակը, թե ինչ խնդիր ենք մենք լուծում։ Եթե մեր առջեւ դնում ենք խնդիր, որ աշակերտները իմանան, կարեւորեն ու հասկանան Հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ, տարբեր մասնագետների հետ խորհրդակցելով իմ կարծիքն է, որ այն լավագույնս կարելի է ներկայացնել հայ ժողովրդի պատմության առարկայի շրջանակներում»,-նշեց նա։


Արեւիկ Անափիոսյանի կարծիքով՝ եթե հայ ժողովրդի պատմության համատեքստում է ներկայացվում, ավելի հստակ է դառնում, «թե տվյալ ժամանակաշրջանում եկեղեցին ինչ դեր է կարողացել ունենալ մեր բազմաչարչար պատմության մեջ»։

Նրա խոսքով՝ եթե առարկայի նպատակը արժեքային հենք ստեղծելն է, ապա բոլոր առարկաները դրան պետք է միտված լինեն․ «Իսկ եթե մենք մեր առջեւ նպատակ ենք դնում, որ արժեքային հենք ձեւավորենք սովորողների մոտ, ապա կարծում եմ դա ոչ թե մեկ առարկայի խնդիր պետք է լինի, այլ բոլոր առարկաներն էլ պետք է միտված լինեն ճիշտ արժեքային հենք ձեւավորելուն»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեցնում է՝ կրոնների մասին դպրոցներում կրոնների ուսումնասիրման համար կա մշակված «Տոլեդոյի սկզբունքները»․

«Մենք փորձում ենք հասկանալ, թե որն է ուսումնասիրության խնդիրը։ Եթե ուսումնասիրության խնդիրը հասկանալն է, թե Հայ առաքելական եկեղեցին ինչ դավանաբանական հենք ունի, այդ դեպքում նաեւ աշխարհում կա փորձ, որ ուսումնասիրվում են մյուս կրոնների պատմությունները։ Եվրոպայի տնտեսական համագործակցության կազմակերպությունը մշակել է «Տոլեդոյի սկզբունքները» կրոնների պատմությունն ուսումնասիրելու համար, որտեղ ասվում է, որ հոգեորդություն չպետք է լինի, քարոզ չպետք է իրականացվի դասի ժամանակ, եւ կա, որ տվյալ պետության առանձնահատկություններից ելնելով հնարավոր է կրոնների ուսումնասիրություն ժամանակ մեկի մասին ավելի մանրամասն ու խորը ուսումնասիրություն արվի, բայց արգելվում է որեւէ կրոն բացասական լույսի ներքո ներկայացնել, այսինքն՝ կան սկզբունքներ, որոնք պետք է հաշվի առնենք, սակայն չկա որոշում, թե առարկան ինչ ձեւով է դասավանդվելու»։

Նա վստահ է՝ ՀԱԵ հետ կկարողանան համաձայնության գալ․ «Մենք պատրաստ ենք կառուցողական խոսակցության, որտեղ մենք կկարողանանք հասկանալ, թե որն է առարկայի առանձին կամ միավորված ունենալու նպատակը եւ ուսումնասիրության խնդիրը, դրանց շուրջ վստահ եմ՝ գալու ենք համաձայնության, իսկ թե ինչ մեթոդով է հարցը լուծվելու, ապա կան մանկավարժներ եւ գիտության ներկայացուցիչներ, որոնք մեզ լավագույնս կկարողանան օգնել եւ աջակցել, թե մեր առջեւ դրված նպատակը ինչպես կարող ենք լուծել։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցնեից մեկը գրել էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում չի լինի, այն կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել էր, որ տեղյակ չէ ԿԳՄՍ նախարարության նման մտադրություններին ու ծրագրերին, այս մտադրությունը որեւէ հարթակում չի քննարկվել Մայր Աթոռի հետ։