Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Հանել «վարդագույն ակնոցներն» ու անդրադառնալ տնտեսության մեջ առկա խնդիրներին

«Փաստը» գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի տնտեսության մեջ կտրուկ զարգացում այդպես էլ նկատելի չէ, ավելին՝ առկա վիճակը նույնիսկ հեռավոր «ազգակցական» կապ չունի, այսպես կոչված, «տնտեսական հեղափոխության» հետ, ներկայիս իշխանությունները, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են ակտուալ պահել այդ թեման:

ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախնական քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ հաջորդ տարվա համար գործադիրը նախատեսել է 4,9 տոկոս տնտեսական աճ, իսկ 2019 թվականը կառավարությունն ակնկալում է փակել 6,3 տոկոս տնտեսական աճով:

Տնտեսական աճի այսպիսի ցուցանիշներ Հայաստանը բազմիցս ունեցել է, և համեմատության համար հարկ է նշել, որ 2017 թվականին, երբ Հայաստանում դեռևս իշխանափոխություն տեղի չէր ունեցել, գրանցվել է 7,5% տնտեսական աճ:

Փաստը մնում է փաստ, որ իշխանափոխությունից առաջ հնարավոր է եղել ավելի բարձր աճ արձանագրել, քան նոր իշխանությունների կողմից հռչակված «տնտեսական հեղափոխության» պայմաններում:

Տնտեսական զարգացումը ռեալ կյանքում տեսանելի դարձնելու համար մեզ առնվազն պետք է երկնիշ տնտեսական աճ:

Թերևս սրանով է պայմանավորված, որ հասարակ քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգում տնտեսական հեղափոխության դրական փոփոխությունները:

Քաղաքացիները կդժվարանան պատասխանել այն հարցին, թե ի համեմատություն իշխանափոխությանը նախորդող ժամանակաշրջանի՝ ինչով է իրենց սոցիալ-տնտեսական և ֆինանսական վիճակը բարելավվել:

Առավել ևս, եթե համարենք, նախկինի թալանն այլևս չկա, ինչի մասին անընդհատ խոսվել ու խոսվում է:

Քանի որ բնակչության մեծամասնությունը կառավարության վարած տնտեսական քաղաքականության արդյունքները գնահատում է ռեալ կյանքում տեղի ունեցող փոփոխություններով, ուստի մեծ վստահություն չի տածում ցուցանիշների նկատմամբ, որոնք, ինչպես ցույց է տալիս փորձը, շատ հաճախ ուռճացված բնույթ են կրում:

Սակայն իր քաղաքականությունը կառուցելիս կառավարությունն այս հանգամանքը հաշվի չի առնում:

Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով ժամանակ առ ժամանակ փորձում է իր նախընտրությամբ բնակչությանը վիճակագրական թվեր հրամցնել՝ ցույց տալու համար, թե՝ տեսե՛ք՝ երկրում զարգացում կա:

Ընդ որում՝ հաճախ «աննախադեպ». այս բառը շատ են սիրում մեր իշխանությունները:

Վարչապետի հերթական գրառումն էլ վերաբերում էր 2018 թվականի մայիսի համեմատությամբ մոտ 75 հազարի չափով աշխատատեղերի ավելացմանը, որը ֆանտաստիկ թիվ է Հայաստանի նման փոքր երկրի համար։

Մեկ անգամ չէ, որ մամուլում հրապարակումներ են եղել, թե կառավարությունը ստվերից դուրս եկած աշխատատեղերը ներկայացնում է որպես աշխատատեղերի ավելացում, և այդ ցուցանիշները չեն արտացոլում ռեալ աշխատատեղերի ավելացումը:

Իսկ որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ մեքենա ներկրողների գրանցումը որպես հարկատու կառավարությունը ներկայացնում է որպես աշխատատեղ:

Բացի այդ, եթե 75 հազարի չափով աշխատատեղերի ավելացում ունենայինք, այն իր արտացոլումը պիտի ստանար տնտեսության մեջ ներդրումների ներգրավման ու նոր ձեռնարկությունների, արտադրությունների բացման տեսքով, ինչը չկա:

Եթե Փաշինյանն իրոք ցանկանում է, որ իր ներկայացրած թվերը գոնե մի քիչ արժանահավատ թվան, ապա պետք է հանի վարդագույն ակնոցները ու անդրադառնա տնտեսության այն ճյուղերում առկա իրավիճակին, որտեղ կառավարությունն ակնհայտ դժվարություններ ունի:

Օրինակ՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության և գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել, և բնակչությանը հետաքրքրում է, թե կառավարությունը ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել իրավիճակն այս ոլորտներում շտկելու համար:

Եվ եթե իշխանափոխությունից մեկուկես տարի անց լուրջ տնտեսական զարգացում չկա, ապա դժվար կլինի ակնկալել, որ այն կլինի հաջորդ տարի, մանավանդ, ըստ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, ենթադրվում է, որ 2020 թվականի համար առաջարկվող նույնիսկ 4,9 տոկոս տնտեսական աճի ապահովման համար լրացուցիչ ջանքեր են հարկավոր:

Պատահական չէ, որ 2020 թվականի բյուջեի հիմքում լավատեսական մոտեցման փոխարեն դրված է պահպանողական կանխատեսումը: Բայց այս ամենի պատասխանը լավագույնս տվել է հենց Փաշինյանը. «... պատրաստվենք վատագույնին»»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: