«Վայելելով իր կրուասանը»․ ի՞նչ են զրուցել Հովհաննես Սահակյանն ու Հրայր Թովմասյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի սրճարաններից մեկում երեկ հանդիպել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցություն նախկին անդամ Հովհաննես Սահակյանը եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, որը Թովմասյանի ընկերն է:
«Ժողովուրդ» օրաթերթը, օգտվելով առիթից, փորձեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մի քանի հարց ուղղել, բայց նա խնդրել է թույլ տալ «վայելել իր կրուասանը»: Մեր թղթակիցը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություններ է ստացել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանից:
Նա ասել է, թե հատկապես վերջին շրջանում Թովմասյանի հետ կապը պահել է ընկերական հարթությունում` նրանից ու դուստրերից տեղյակ լինելու նպատակով: Իրավական գնահատականներ իրավաբան Սահակյանը չի տվել՝ քրգործին չմիջամտելու նկատառումով:
Բայց ասել է. «Եթե այսօրվա որեւէ պաշտոնյա չի գոհացնում օրվա իշխանություններին, ապա ամեն գնով, ամեն կերպ, նույնիսկ ժողովրդավարության, իրավական պետության հիմնասյունները ոտնատակ տալով փորձում են հասնել իրենց նպատակին, տպավորություն է, որ ՀՀ-ն ինչ-որ կղզյակ է ու միջազգային որեւէ կարգ ու կանոնի, որեւէ նորմի չի ենթարկվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները