Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Վարչապետին սպասարկող օդանավը դեռ 5 տարի կարող է սպասարկել, բայց նա որոշել է 55 մլն դոլար տալ նորի համար

«168 ժամ» թերթը գրում է.

«ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման հարցը։ Բնականաբար՝ հարկատուներիս հաշվին։ Նիկոլ Փաշինյանին այլեւս չի բավարարում նախկին ղեկավարներին սպասարկած Airbus A319 ինքնաթիռը:

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ այս օրերին վարչապետի աշխատակազմում քննարկվում է պետական միջոցներից ավելի քան 55 մլն դոլար դուրս գրել՝ վարչապետին սպասարկող նոր ինքնաթիռ գնելու համար: Ինչո՞ւ է մեկ տարի պաշտոնավարած վարչապետն իրեն նման ճոխություն թույլ տալիս, այն դեպքում, երբ իրեն սպասարկող եւ նախկիններին սպասարկած ծառայողական ինքնաթիռն ընդամենը 10 տարի առաջ է ձեռք բերվել հենց գործարանից, եւ գործարանը երաշխավորում է այն շահագործել՝ օրական նվազագույնը 10 հազար կիլոմետր թռիչք իրականացնելով եւ 15 տարուց ավելի։ Այս եւ ԱՄՆ մասնավոր ինքնաթիռով վարչապետի այցի առնչությամբ այսօր Կառավարության ներկայացուցիչը բավականին անհաջող ու մոլորեցնող պատասխան է հնչեցրել խորհրդարանում:


«Վարչապետին սպասարկող օդանավը չի կարողանում տեխնիկապես հատել օվկիանոսը: Այդ հարցը քննարկել եմ ՀՀ վարչապետի խորհրդական օդաչու Հակոբ Ճաղարյանի հետ: Նախ՝ որպեսզի այդ հնարավորությունը ձեռք բերվեր, դա, ըստ պարոն Ճաղարյանի, միլիոնավոր դոլարների ծախս էր ենթադրում: Մենք խնդիր ունենք նաեւ՝ կապված մեր օդաչուների լիցենզիաների հետ, նրանք լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար: Մենք քննարկում ենք նոր ինքնաթիռի գնման տարբերակը»,- հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանը, սակայն, այսօր չի խոստովանել, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռը, այդուհանդերձ, բավականին լավ վիճակում է եւ դեռ ունակ է սպասարկել 5 եւ ավելի տարիներ, եւ խնդիրը, ըստ էության, վարչապետի անվտանգությունն ապահովելու կամ, ինչպես մատուցվում է՝ օպտիմալության մեջ չէ։ Իրականում վարչապետն ընդամենը ճոխության հանդեպ իր անզուսպ մղումով որոշել է գումարներ փոշիացնել՝ ինչպես օդանավի գնման, ամիսներ առաջ շուրջ 2 մլն դոլարով Կոնդում տեղակայված կառավարական ամառանոցը վերանորոգելու (որը տարիներ առաջ վերանորոգվել էր ոչ պետական միջոցների հաշվին), այնպես էլ՝ 540 հազար դոլարով «Mercedes-Benz» S դասի S 600 մոդելի ամբողջությամբ զրահապատ երկու ավտոմեքենա ձեռք բերել:

Նշենք, որ այս մասին մամուլի հրապարակումներին այսօր Էդուարդ Աղաջանյանը հերքող տեղեկություն չի կարողացել հաղորդել, իսկ պարզաբանումի համար ասել է, որ մեկնաբանություն տալ չի կարող, քանի որ վստահ չէ՝ ներկայացուցչական ծախսերի մասով թույլատրելի՞ է տվյալներ հանրայնացնել, թե՞ ոչ:

Վերադառնալով ինքնաթիռի ձեռքբերման թեմային՝ նշենք, որ կառավարության օղակներից ոլորտին քաջածանոթ պաշտոնյան, ով հասկանալի պատճառով չցանկացավ իր անունը հրապարակայնացնել, հուշում է հետեւյալը.

«Իմիջիայլոց, A 380-ն արժե 450 մլն դոլար, հատուկ սարքավորմամբ` 500 մլն դոլարից ոչ պակաս, Boing 787-ը` 250 մլն, այսինքն՝ առնվազն` 275 մլն դոլար, իսկ Boing 777-ը` 400 մլն դոլար: Որպեսզի պետբյուջեի վրա ծախսը շատ մեծ չլինի, ճիշտ կլիներ եւ առնվազն ռացիոնալ, որ հայրենի կառավարությունը ձեռք բերեր Boing 787 մոդելը: Ինչ խոսք, կան շատ մոդելներ, որոնք Ատլանտիկը հաղթահարում են հեշտությամբ, բայց դրանք հին մոդելներ են` A 310, A 333, Boing 767 կամ IL 96-ը, որը, ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է սպասարկում:

Մի ուշագրավ տեղեկություն եւս՝ Իլ 96 մոդելի օդանավի արժեքը տատանվում է 140 մլն-ի սահմաններում, հատուկ սարքավորման դեպքում մի փոքր ավելի՝ շուրջ 150 մլն դոլար, սա համարժեք է 10 մլրդ ռուբլուն: Բայց իմ կարծիքով՝ փոքր կգնեն` Golfstream, private jet տարբերակով, կամ այդ տիպի` իր եւ ընտանիքի համար, կամ` մաքսիմում 25-30 տեղանոց: Դրանց գինը տատանվում է 30-80 մլն դոլարի սահմաններում: Բայց դե՝ դրանց մեջ ջակուզի, սաունա, բան չկա…»:

Ի դեպ, վարչապետի ԱՄՆ կատարած այցը հենց նույն շռնդալից ծախսերի համար շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք, երբ Փաշինյանը դեռ ԱՄՆ-ում էր, մամուլը պարզեց, որ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի համար պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 350 հազար ԱՄՆ դոլար:

«Հետք» պարբերականն իր հերթին՝ ծավալուն հոդվածում պարզել էր, որ Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 21-ին Գյումրիից ԱՄՆ տեղափոխած մասնավոր «Gulfstream G550» ինքնաթիռը պատկանում է ուկրաինացի քաղաքական գործիչ Նեստոր Իվանովիչ Շուֆրիչին, ով Ուկրաինայում որպես «Ընդդիմադիր բլոկի» ներկայացուցիչ՝ 2019թ. վերընտրվել է պատգամավոր, մինչեւ պատգամավոր ընտրվելը պաշտոններ է զբաղեցրել տարբեր ձեռնարկություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում