Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾ Նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում (տեսանյութ) Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՆոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին
Հայաստան

Ուզում եմ հավատալ ՀՔԾ պետի անկեղծությանը

Արսեն Բաբայանի գործով տեսակցությունների սահմանափակումը կարող է դիտարկվել նաեւ որպես այլ գործոնների հետ համակցված լրացուցիչ պատժիչ գործոն։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Մենք բազմիցս ենք անդրադարձել այն խնդրին, որ Արսեն Բաբայանի նկատմամբ մեղադրանքը եւ հատկապես կալանքը, մեղմ ասած, իրավունքից շատ հեռու են գտնվում։ Իմ պատկերացմամբ, Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված կալանքը ունի պատժական, այլ ոչ թե խափանման բնույթ», -ասաց իրավապաշտպանը

Նրա խոսքով մի կողմից տեսակցությունների սահմանափակման խնդիրը բացառիկ երեւույթ չէ, մյուս կողմից, կոնկրետ Բաբայանի մասով հատուկ միտումը չի բացառվում։

«Ավելի ընդհանրական տեսանկյունից դիտարկելիս խնդիրն առկա է ոչ միայն մասնավորապես, Արսեն Բաբայանի եւ քաղաքական բովանդակություն ունեցող գործերով, այլեւ առհասարակ քրեական դատավարությունում։ Խնդիրը պետք է լուծվի, անկախ այն հանգամանքից, թե խոսքն ում է վերաբերում։ Ես հույս ունեմ, որ այս հարցի բարձրաձայնումը Արսեն Բաբայանի կապակցությամբ, բերելու է ոչ միայն Արսեն Բաբայանի մասով խնդրի լուծմանը, այլեւ առհասարակ, այդ խայտառակ պրակտիկայի վերացմանը մեր քրեական դատավարությունից եւ, եթե այստեղ առկա է թյուրիմացություն, այդ թյուրիմացությունը վերաբերում է ոչ միայն այս կոնկրետ գործին, այլեւ այն հակաիրավական պրակտիկային, որը ես չեմ կարող հստակ նշել, թե երբվանից, բայց վերջին ժամանակներում երեւույթը տարածվել է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր հայտարարել է, թե անչափահաս երեխաների հետ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի տեսակցության արգելքը թյուրիմացության հետեւանք է։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արսեն Բաբայանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու եւ պաշտոնեական փաստաթղթերը կեղծելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, միաժամանակ քննիչը որոշել է արգելանք դնել նրա՝ տեսակցությունների վրա, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ։

Հարցին, արդյո՞ք Սասուն Խաչատրյանի հայտարարությունից հետո խնդիրը կլուծվի Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Ես ցանկանում եմ հավատալ ՀՔԾ պետի անկեղծությանը՝ հույս ունենալով, որ այս խնդիրը շուտափույթ կարգավորում կստանա, բայց մենք չպետք է այս խնդիրը համարենք ամենաէականը։ Այն երրորդական նշանակություն ունի, կարեւորը Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդման եւ խափանման միջոց կալանքի ոչ իրավաչափությունն է»։

Ռուբեն Մելիքյանը ողջունելի է համարում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի եւ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի՝ անձնական կարգավիճակով ներկայացրած միջնորդությունը՝ անձնական երաշխավորության մասին։ «Ոզում եմ նաեւ հիշեցնել, որ երաշխավորության մեջ հատուկ ընդգծվում էր Բաբայանի 2 անչափահաս եւ մանկահասակ երեխաների հանգամանքը։ Անկեղծորեն հույս ունեմ եւ մի քանի օր այդ հույսը պահպանելու եմ, որ մեր քրեական հետապնդման մարմինները այդ լավ առիթից օգտվելու են եւ մեղմացնելու են ստեղծված խնդիրը ՝ փոխելով Արսեն Բաբայանի խափանման միջոցը»,-եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։