Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ավելի քան 2 մլրդ դրամի չարաշահումներ` «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի» վարձակալության և օտարման գործընթացներում. հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում մեծածավալ ուսումնասիրություններ են իրականացվել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲ ընկերության գույքի վարձակալության և օտարման գործընթացի օրինականության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ու ստացվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ կադաստրի կոմիտեից և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 21.01.2010թ. թիվ 74-Ն որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲԸ-ին թույլատրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող և «Ն» ընկերությանը վարձակալությամբ տրամադրված 32237.1 քառ. մետր մակերեսով գույքը (20 անվանում շինություններ՝ հյուրանոցային մասնաշենքեր, սպորտդահլիճներ, հասարակական կենտրոն և այլն) և ընդհանուր 76121 քառ. մետր հողամասը օտարել նշված «Ն» ընկերությանը ընդհանուր 541.7 մլն դրամով։

ՀՀ կառավարության որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել ՓԲԸ-ի և «Ն» ընկերության միջև 08.11.2006թ. կնքված՝ ՓԲԸ-ին պատկանող Ծաղկաձոր համայնքում գտնվող հողամասը, շենքերը, վարչական կենտրոնները, ռեստորանները, բարերը, զվարճանքի հարմարությունները, լողավազանները, մարզիկների համար մարզական կենտրոնները և այլ շինությունները 50 տարի ժամկետով «Ն» ընկերությանը վարձակալության հանձնելու պայմանագիրը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված պայմանագրում վարձավճարի չափի հաշվարկի, վարձատուի կողմից պայմանագրի խզման դեպքում հավելյալ վճարումներ կատարելու, գույքի առուվաճառքի դեպքում դրա գնի վերաբերյալ, առանց որևէ հիմնավորման, առկա են պետական ՓԲԸ շահերին հակասող, միակողմանի ոչ շահավետ դրույթներ։

Գույքը օտարելու թույլատրության վերաբերյալ ՀՀ կառավարության թիվ 74-Ն որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ «Ն» ընկերությունը վարձակալության պայմանագրով արդեն իսկ կատարել է ավելի քան 3.4 մլրդ դրամի ներդրում: Մինչդեռ պարզվել է, որ որպես ներդրում կատարելու հիմնավորում ներկայացվել է միայն 2007-2008թթ. կազմած մոտ 2 մլրդ դրամի հաշիվ ֆակտուրաներ և շինարարական աշխատանքների կատարողական ակտեր։ Ավելին, ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2007-2008թթ. կազմված մոտ 738 մլն դրամի կատարողական ակտերի հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը «Ն» ընկերության հարկային գործում բացակայում է։

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գույքի գնահատման հաշվետվության համաձայն՝ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ օտարված գույքի շուկայական արժեքը՝ նշված տարվա դրությամբ կարող էր կազմել 1.8 մլրդ դրամ՝ օտարման գնից 1.3 մլրդ. դրամով ավելի։ Այսինքն` ՀՀ կառավարությանը ներկայացվել են գույքի արժեքի, դրա գնահատման հիմքերի և ներդրումների վերաբերյալ անարժանահավատ տվյալներ:

Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության այդ որոշմամբ պետական ՓԲԸ գույքի մի մասը օտարելուց հետո «Ն» ընկերության կողմից փաստացի օգտագործվող մնացած գույքի շուկայական արժեքը 2019թ. դրությամբ կազմում է շուրջ 6.1 մլրդ դրամ, և այն շուկայական արժեքով վարձակալության հանձնելու դեպքում՝ 2010-2018թթ. դրա ընդհանուր վարձավճարը կկազմեր շուրջ 704 մլն. դրամ: Մինչդեռ ընկերությունը երբևէ որևէ վարձավճար չի վճարել։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ պետական ՓԲԸ-ի գույքի կազմում եղած՝ կառուցման ընթացքում գտնվող 2323,3ք/մ մակերեսով անավարտ շինությունը դեռևս 2005թ.-ին գնահատվել է 604.3 մլն դրամ: 2011թ. հունիսին, սակայն, վերջինիս բաղադրիչ նյութերի և կոնստրուկցիաների շուկայական արժեքը գնահատվել է ընդամենը մոտ 50 մլն դրամ: Այն քանդվել և 2011թ.-ին օտարվել է ընդամենը 3.6 մլն դրամով: Սակայն նույնիսկ նշված գումարները պետական ՓԲԸ հաշվին մուտքագրելու վերաբերյալ տվյալներ առկա չեն:

Այսպիսով, ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել փաստական տվյալներ 2010թ. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու՝ Կառավարության քննարկմանն անարժանահավատ տվյալներ ներկայացնելու, դրա հետևանքով ՊՓԲԸ գույքը շուկայականից 3.3 անգամ պակաս գնով օտարելու, 2010-2019թթ. ՊՓԲԸ-ի պատասխանատու ծառայողների կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով գույքի օգտագործման դիմաց վարձավճարներ գանձելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու վերաբերյալ։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: