Վարչապետը կարող է ինձ հրավիրել, ասել, որ մենք միասին աշխատել չենք կարող, ես նույն պահին դուրս կգամ. Վազգեն Մանուկյան
Ես համաձայնեցի լինել Հանրային խորհրդի նախագահ՝ մտածելով, որ նոր իրավիճակում իսկապես կսկսվեն նոր բարեփոխումներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Դիտարկմանը, թե Հանրային խորհրդի նախագահը պետք է քաղաքական չեզոքություն պահպանի, իսկ ինքը պարբերաբար քաղաքական սուր հայտարարություններով եւ քննադատություններով է հանդես գալիս, նա պատասխանեց. «Ես, այո սուր ելույթներ եմ ունենում, բայց նաեւ խորհուրդներ եմ տալիս իշխանություններին, թե ինչ պետք է անել: Եթե իշխանությունները չեն ուզում ինձ տեսնել հանրային խորհրդի նախագահ, երբեմն ասում են՝ մինչեւ ապրիլ չեն կարող ինձ հանել: Դա կապ չունի, ցանկացած պահի վարչապետը կարող է ինձ հրավիրել, ասել, որ մենք միասին աշխատել չենք կարող, ես նույն պահին դուրս կգամ: Բայց քանի որ նման հարց է առաջացել, ես կարող է ինքս նախաձեռնեմ, հանդիպեմ վարչապետին, միասին քննարկենք, թե մեր հետագա գործունեությունն իմաստ ունի, թե ոչ»:
Վազգեն Մանուկյանը խոստովանեց, որ իր հայտարարություններում քաղաքական երանգ իհարկե, կա. «Բայց իրական քաղաքականությունը այն է, երբ դու պայքարում ես կուսակցության միջոցով իշխանության դեմ, ընտրությունների համար: Իմ բոլոր քննադատական ելույթները պարունակում են նաեւ խորհուրդ»,-ընդգծեց Հանրային խորհրդի նախագահը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները