ՍԴ-ի ամենամեծ ճգնաժամը Վահե Գրիգորյանն է․ Գեւորգ Պետրոսյան
Ո՞վ է ասում, որ սահմանադրական դատարանում ճգնաժամ կա։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
Ո՞վ է ասում, որ սահմանադրական դատարանում ճգնաժամ կա։ Այն դատավո՞րը, որը ՍԴ նիստերին չի մասնակցում։ Այդ դատարանի ամենամեծ ճգնաժամն այդ դատավորն է, այդ ինքնահռչակ նախագահն է»,-նշեց նա։
Պետրոսյանի համոզմամբ՝ եթե Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ նիստերին, չի կարող այդ մարմնի մասին դատողություններ անել․
«Հիմա եթե ես ԱԺ նիստերին չմասնակցեմ, ես բարոյական իրավունք ունե՞մ ԱԺ գործունեության մասին դատողություններ անել: Անձերից վերանանք, հավատացեք՝ ես այդ անձնավորության դեմ որեւէ բան չունեմ, ատելություն չունեմ, իմ ատելությունը իր կեցվածքն է: Մարդը չի մանսակցում նիստերին, պետական բյուջեից ստանում է աշխատավարձ, 4 անգամ խրախուսում է ստանում։ Եթե դատավորը բացարձակապես չի մասնակցում դատարանի աշխատանքներին, ինչի՞ համար է խրախուսվում, ո՞ւր են մեր իշխանությունները, էլի անցանք երկակի ստանդարտների՞ն։ Խոսում ենք արդարությունից, պետական բյուջեն մսխելու անթույլատրելիությունից, մեկը գնացե՞լ է այդ հետքերով»։
Նա նշեց, որ «խմբակցությում քննարկում չի եղել, բայց առանձին պատգամավորների հետ քննարկել է, մտադրություն կա անդրադառնալ Վահե Գրիգորյանի լիազորությունների դադարեցմանը»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները