Վենետիկի հանձնաժողովն ընդունում է, որ քաղաքական հետապնդման տարր կա․ Գեւորգ Պետրոսյան
Ակներեւ է, որ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ կոպիտ գնահատական կար, ինչը չի բխում ՀՀ-ի շահերից։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը»:
«Այն, որ այնտեղ կոպիտ գնահատական կար, ինչը չի բխում ՀՀ-ի շահերից, ակներեւ է: Ես հակառակ կարծիքը չեմ կարող կիսել: Մենք պետք է ուշքի գանք, պետք է մեր երկրում շեշտը դնենք տնտեսական հեղափոխության, սոցիալական արժեքների հեղափոծության վրա, իսկ անիմաստ ձերբակալությունները, կալանքի տակ մարդկանց վերցնելը, դատավարությունները տեւական ժամանակով ձգձգելը բացարձակապես չի բխում ՀՀ-ի շահերից»,-նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ այդ հայտարարությամբ, փաստորեն, Վենետիկի հանձնաժողովն ընդունում է, որ կա քաղաքական հետապնդման տարր կա. «Սրանից կոպիտ էլ ի՞նչ պետք է ասեին, հո՞ չէին հայհոյելու։ Ես երբեք չեմ պնդել, որ այստեղ կա բացարձակ քաղաքական հետապնդում, բայց ժամանակն ու տարածությունը տանում են դրան, եւ մենք պետք է ուշքի գանք։ Ձերբակալություններով, կալանավորումներով մենք ինչի՞ ենք հասնելու: Արդեն մի քանի անգամ ասել ենք, որ դրանով հիասթափեցնում ենք պոտենցիալ ներդրողներին, որոնք տնտեսական գործունեություն են ցանկանում ծավելել: Գործեր են հարուցվում, որոնք տարիներով ձգվում են: Ողջամիտ ժամկետի խնդիր կա: Դատավորությունները տարիներ են տեւում, պետք չէ շոուներով կերակրել ժողովրդին, դա անարդյունք քայլ է: Լրջանալու ժամանակն է: Իշխանությունները պետք է մտածեն ժողովրդի խնդիրների մասին»։


















































Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք