Նիկոլ Փաշինյանը ավելացրել է իր աշխատակազմի աշխատակիցների թիվը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ներկայացրած բյուջետային հայտը 2020 թվականի 11 ծրագրերի եւ 47 միջոցառումների իրագործման համար կազմել է 22 մլրդ 318 մլն 676,7 հազ. դրամ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասաց Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ աշխատակազմը 2019 թվականին կրճատել է տրանսպորտային միջոցների թիվը։ «Օտարվել է 44 մեքենա, ազատվել 30 վարորդ, ինչը թույլ է տվել խնայել 65 մլն դրամ»,- պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Միեւնույն ժանանակ, ինչպես նշեց Աղաջանյանը, կառավարության կառուցվածքի բարեփոխման արդյունքում աշխատակազմը համալրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատասենյակը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաեւ փոփոխություններ են տեղի ունեցել կառուցվածքային ստորաբաժանումներում, ինչի արդյունքում հաստիքների թիվը 578-ից ավելացել է՝ հասնելով 721-ի»,- նշել է Աղաջանյանը։
Նշենք, որ եկող տարի վարչապետի աշխատակազմի ֆինանսավորումը կավելանա 4 մլրդ դրամով։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին