«Հայելու առաջ» հաղորդումը` «Արմնյուզի» եթերում
Հոկտեմբերի 23-ին «Քառյակ մեդիա» ընկերության տնօրեն Արամ Անտինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ հեռուստահաղորդավար Անժելա Թովմասյանին առաջարկ է արվել «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել «Արմնյուզ» հեռուստաընկերություն:
«Կարևորելով ազատ մամուլի դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում ու խիստ դատապարտելով այն ճնշումները, որոնց թիրախը դարձան Անժելա Թովմասյանն ու իր լրատվամիջոցը՝ Անժելա Թովմասյանին առաջարկ ենք արել եթերից զրկված իր «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել «Արմնյուզ» հեռուստաընկերություն»,- գրել էր Արամ Անտինյանը:
«Արմնյուզ» հեռուստաընկերության առաջարկի, այն ընդունելու պատճառների և հետագա ծրագրերի մասին Tert.am-ը զրուցել է «Հայելու առաջ» հաղորդաշարի հեղինակ Անժելա Թովմասյանի հետ:
«Շնորհակալ եմ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որ այս փուլում իրենց կողմից առաջարկ եղավ: Այլ առաջարկներ ևս ստացել եմ, բայց ընդունել եմ հենց «Արմնյուզի» առաջարկը մի քանի պատճառով. իրենց առաջարկն ինձ դուր եկավ այնքանով, որ հաղորդման ձևաչափի փոփոխություն չէր նախատեսվում, ինչպես նաև քննարկումների ընթացքում հասկացա, որ ազատության սահմանափակում չի լինելու»,- ասաց նա:
Անժելա Թովմասյանը նշեց, որ վերջին շրջանում «Արմնյուզը» շուրջօրյա լրատվություն է մատուցում, ուղիղ եթերներով ապահովում է հեռուստադիտողի համար ներկայության էֆեկտը, ինչով տարբերվում է մնացած հեռուստաընկերություններից: Իսկ «Հայելու առաջ» հաղորդումը, Անժելա Թովմասյանի խոսքով՝ էլ ավելի է հարստացնելու հեռուստաընկերության վերլուծական հատվածը:
«Կարծում եմ՝ բավականին թեժ, հետաքրքիր է լինելու, նաև անակնկալներ են սպասվում: Չեմ հիասթափեցնի իմ հեռուստադիտողին: Գիտեմ, որ շատ-շատերը սպասում են, այս ընթացքում բազմաթիվ զանգեր, նամակներ եմ ստացել»,- նշեց նա:
«Արմնյուզ» հեռուստաընկերություն եթերում «Հայելու առաջ» հաղորդաշարի առաջին հաղորդումը հեռարձակվելու է այսօր՝ հոկտեմբերի 30-ին: Հաղորդումը եթերում է լինելու երկուշաբթիից-ուրբաթ ժամը 22:05-ին:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին