Որոշակի «գոտեպնդման» կարիք ունի. որոշակի կոմպրոմատներ են դրվել Փաշինյանի սեղանին
«Փաստ» թերթը գրում է.
«Արցախի նախագահական ընտրություններին պատրաստվող անձինք եւ ուժերը, որոշակի ակտիվությունից հետո, ներկայումս «հարաբերական անդորրի» մեջ են. ըստ էության, բոլորն էլ փորձում են վերագնահատել իրենց հնարավորությունները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մեկ-երկու թեկնածուի համար կենսական նշանակություն ունի ցույց տալ, որ ունեն Նիկոլ Փաշինյանի «դաբրոն»:
Մասնավորաբար, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը առիթը բաց չի թողնում գովելու Հայաստանի գործող իշխանություններին, ավելի ստույգ՝ հենց Փաշինյանին՝ հույսով, որ վերջինիս «ընտրությունը» կանգ կառնի իր վրա:
Արցախի մեր աղբյուրների պնդմամբ, Հարությունյանն ինքն էլ է հասկանում, որ այս ընտրություններում Փաշինյանի կողմնորոշումը առանձնապես չի ազդելու արցախցիների որոշման վրա, այդուամենայնիվ, որոշակի «գոտեպնդման» կարիք ունի:
Մեր տեղեկություններով, սակայն, Հարությունյանի հետ կապված որոշակի կոմպրոմատներ են դրվել Փաշինյանի սեղանին, ինչը վերջինիս հազիվ թե թույլ տա աջակցել նրան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք