2019-ի համեմատ 2020-ին Երևանին պետբյուջեից 20 մլրդ դրամ ավել գումար կհատկացվի. փոխքաղաքապետ
ՀՀ պետական բյուջեից 2020–ին Երևան քաղաքին հատկացվելիք գումարը 2019-ի համեմատ
20 միլիարդով ավելացվելու է՝ հիմնականում վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին։ Այս մասին Ազգային ժողովում 2020-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։
Երևանի փոխքաղաքապետը նաև տեղեկացրեց, որ 2020-ին, ընդհանուր առմամբ, Երևան քաղաքին պետբյուջեից կփոխանցվի 77 մլրդ 976 մլն դրամ:
Հայկ Սարգսյանը նաև ասաց, որ հաջորդ տարի նախատեսվում է արդիականացնել նաև մետրոպոլիտենի շարժասանդուղքներն ու շարժակազմերը։
«Մի կարևոր իրադարձություն ունենք Երևանի մետրոպոլիտենի մասով 4 մլրդ 96 մլն-ի շրջանակում նախատեսվել են շարժասանդուղքների և շարժակազմերի արդիականացման և վերազինման ծրագիր, և շուտով կսկսվեն աշխատանքները»,-ասաց նա:
Հայկ Սարգսյանի խոսքով՝ արտաքին լուսավորության ծրագրով ակնկալվում էր ավելի շատ միջոցներ, ֆինանսավորումը նախորդ տարվա մակարդակի վրա է: «Կփորձենք ապահովել պատշաճ լուսավորությունը, որի համար 60-70%-ը՝ 2 մլրդ 229 մլն-ից կկազմի համակարգի պահպանման ծախսերը, այսինքն՝ էլէկտրաէներգիան»,- ասաց նա:
Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ բյուջեի նախագիշը ներկայացնում է ինքը և ոչ թե քաղաքապետ Հայկ Մարությանը, քանի որ վերջինս արձակուրդում է։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները