Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Կարծիք

Պետք էր գնալ Բաքու և հարամ անել Ալիեւի խրախճանքը

 

Երեկ Բաքվում բացվեց Չմիավորման շարժման համաժողովը, որի ժամանակ Ադրբեջանը ստանձնեց շարժման եռամյա նախագահությունը․այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ կառավարության «անատամ» քաղաքականության հետևանք է այն, որ Հայաստանը հրաժարվել էր մասնակցել այս միջոցառմանը։

Արմեն Աշոտյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանական իշխանությունները դրան երկար տարիներ են պատրաստվել, նրանց համար շարժումը միջազգային հանրության առջև սեփական կարծիքը առաջ մղելու առաջնային գործիքներից մեկն է դարձել։ Բաքվում կայացած միջոցառմանը 60-ից ավել երկրների նախագահներ ու վարչապետեր են մասնակցել։

Ինչպես կռահելի էր, Ալիևը օգտագործում է այս հավաքը Ադրբեջանի քարոզչական թեզերը առաջ մղելու համար, որոնք հիմնականում խարսխված են հակահայկականության և Ղարաբաղի հարցում Ադրբեջանի շահերը ու տեսակետները առաջ մղելու վրա․ ելույթի մի զգալի մասը՝ արդեն սովորական դարձած հակահայկական ձևակերպումներով, Ալիևը նվիրեց ղարաբաղյան հիմնախնդրին։

Այս ֆոնի վրա զավեշտալին այն է, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել չմասնակցել Բաքվում տեղի ունեցող այս միջազգային հավաքին, թեև Հայաստանը հանդիսանում է այդ շարժման դիտորդ անդամ և ուներ բոլոր իրավունքները մասնակցելու այդ գագաթնաժողովին։ Օրեր առաջ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ մասնակցությունը նպատակահարմար չի գտնում։

Ստիպված եմ կրկին արձանագրել, որ կառավարությունը անուժ եւ անատամ արտաքին քաղաքականություն է վարում։

Քանիցս ասել եմ այն մասին, որ բարձրաստիճան մեր պաշտոնյաները՝ մասնավորապես ԱԺ նախագահը, ԱԽ քարտուղարը միջազգային հարթակներում ընդհանրապես խուսափում են խոսել Ղարաբաղի խնդրի մասին, այն դեպքում, երբ ադրբեջանական քարոզչամեքենան իր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով սա սարքել է մատի փաթաթան, և հայաստանյան գործող իշխանություններից, կառավարության ներկայացուցիչներից հակազդողներ ընդհանրապես չկան։

Ինչևէ, ըստ ամենայնի, արդեն ակնհայտ է, որ կազմակերպության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում Ղարաբաղի մասով հակահայկական բնույթի ձևակերպումներ կլինեն և Ալիևը այսպես կոչված միջազգային փաստաթղթերի վրա հղում անելու ևս մեկ հնարավորություն կստանա։

Այս ֆոնի վրա պե՜տք էր գնալ Բաքու, պե՜տք էր գնալ և հարամ անել ադրբեջանական քարոզչությունը մեր ներկայությամբ, մեր տեսակետները հնչեցնելով, Բաքվում շփումներով, ելույթներով և այլն։ Գիտեմ որ դժվար է, սակայն 2017թ․-ի սեպտեմբերին ինքս Բաքվում լինելով դա արել եմ․ ներկայությամբ, ակտիվությամբ, հանդիպումներով, մամուլի ասուլիսներով հարամ ենք արել ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքը Եվրանեստի շրջանակներում։ Պե՜տք էր գնալ Բաքու, և պե՜տք էր Բաքվում սեփական տեսակետները ներկայացնել՝ Ալիևի հակահայկական քարոզչությանը դիմագրավելու համար։

Թեպետ, երբ երկրի ԱԳՆ-ը BBC-ի եթերում Արցախի հարցով տանուլ է տալիս, բայց նախորդ իշխանավորներին ճամպրուկով փող բերելու մասին Նիկոլի դատարկ եւ առ այսօր փաստերով չհիմնավորված մտքերն է կրկնում, այս իշխանություններից էլ ի՞նչ սպասեինք»։