Հակառուսական հաշվետվություն ԱՄՆ կոնգրեսում
Լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հակառուսական հաշվետվություն ԱՄՆ կոնգրեսում
Այն որ Հայաստանի հեղափոխությունը ԱՄՆ֊ի շահերին է ծառայում, բաց տեքստով խոսվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումների վերաբերյալ Ամերիկայի ձայնի ռեպորտաժում
Այսպես.
ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տնօրեն Միրիամ Լանդսկոյը Հայաստանի ձեռքբերումների մեջ նշում է այն որ կալանվորվել և դատվում է Պուտինի ընկերը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Իսկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհդական Արսեն Խառատյանը ասում է որ այս հեղափոխությունը չէր կարող լինել առանց ամերիկյան հսկակյական աջակցության։
Ապա Դանիել Իոնեսյանն էլ ասում է որ հեղափոխական իշխանության դեմ պայքարում են Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերը ու կոչ է անում «սառեցնել ԱՄՆ֊ում և ամենուրեք այն անձանց սեփականությունը որոնք դատապարտվել են Հայաստանում իրավախատումների համար»։
ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱՄՆ կոնգրեսականներին ասում է «մեր սերդնի համար սա վերջին հնարավորությունն է ամուր ժողավրդավարություն կառուցելու կարևորագույն առաջադրանքը»։ Քանի որ այս խոսքերը հնչում են այն նույն ժամանակ, երբ բժշկին վիրահատական սեղանից կտրում տանում են ԱԱԾ հարցաքննության, երբ զնդան են նետում անմեղ մարդուն միայն այն բանի համար, որ առնչություն ունի վարչապետի ցանկությունները մերժող դատավորի հետ, և երբ ընդհանրապես վերացնում են ժողովրդավարության խորհդանիշը դատարանի երերուն անկախությունը, ուրեմն, խոսքը այլ «վերջին հնարավորության» մասին է։
Ինչպես Սաակաշվիլիի բռնապետությունն ու ուկրաինական մայդանն էր, Հայաստանում էլ «ամուր ժողովրդավարություն կառուցելու» կոնսպիրացիայի տակ թաքնված է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ավերելու ամերիկյան «առաջադրանքը» և «վերջին հնարավորությունը»։ Իշխանափոխության դեպքում, այս «վերջին հնարավորությունը» բաց կթողնվի։ Իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ եթե այս «առաջադրանքը» իրականանա, նայեք Վրաստանին, ապա Ուկրաինային և աղետի չափերը մի քանի անգամ բազմապատկեք»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ