Արսեն Բաբայանը դարձավ նոր Հայաստանի հինգերորդ քաղբանտարկյալը.Վահան Իշխանյան
Արսեն Բաբայանը բանտում է այն պատճառով, որ ՍԴ նախագահը հրաժարական չի տալիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրապարակախոս Վահան Իշխանյանը` անդրադառնալով Արսեն Բաբայանի ձերբակալությանը:
«Բանտում է այն պատճառով, որ ՍԴ նախագահը հրաժարական չի տալիս.
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը դարձավ նոր Հայաստանի հինգերորդ քաղբանտարկյալը։
«Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար ոչ մի քայլի առաջ կանգ չենք առնելու, եթե նույնիսկ այդ քայլերը խորտակեն բաստիոնը» այս սպառնալիքն է նոր ձերբակալության ենթատեքստում։
թե ինչ օրինախախտումներով, ինչ իրավունքի խախտումներով են նրան ձերբակալել, խնդրեմ, իրավապաշտպանները կներկայացնեն, իսկ եթե մի նախադասությամբ ասվի, ապա շատ պարզ՝ Բաբայանը բանտում է այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը հրաժարական չի տալիս։ Իհարկե, գումարվում է նաև Բաբայանի քննադատական խոսքերը իշխանության հասցեին։
Փաշինյանը ուզում է հասնել նրան որ Հրայր Թովմասյանի հետ առնչություն ունեցող մարդիկ՝ հարզատներ, բարեկամներ, ծանոթներ, կոլեգաներ, նրա հետ աշխատած անձինք, ահաբեկվելով, որ իրենց էլ չբռնեն, Թովասյանին խնդրեն հրաժարական տա։
Ռեպրեսիվ ամեն նոր քայլ ևս մի անգամ ապացուցում է, որ Թովմասյանը ոչ իր, ոչ իր շրջապատի, ոչ էլ առանձին անհատների համար է դիմադրում, այլ ամբողջ հասարկության, որ չզիջի այն դիրքերը որից հետո ռեպրեսիաները թափվելու են բոլոր նրանց վրա ում նկատմամբ կասկած կունենա Փաշինյանը։ Առանց էն էլ ռեպրեսիաները թափվում են, ուղղակի այնպես չեն հեղեղում ինչպես կուզեին վերևները, մի պատնեշի են դեմ առնում՝ Սահմանդրական դատարանին, որ իրավունքի, սահմանդրականության և նման հասկացություններով խոչընդոտներ է ստեղծում։
Այս տոտալ բռնաճնշումների պայմաններում՝ հետևը սուր(պետական ռեպրեսիվ ապարատը) դիմացը ջուր(փողոցի տիղմը) Հրայր Թովմասյանի դիմադրությունը մեծ սխրանք է։ Մաղթենք, որ Թովմասյանը դիմանա բոլոր ռեպրեսիաներին և ամբոխին հետևը գցած «դուխովներին» իրական դուխի օրինակ ցույց տա։
Ծանր, շատ ծանր օրեր են սպասվում Հայաստանին, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ռեպրեսիաները իր վրա կուտակող իշխանությունների համար պատասխանտվությունից խուսափելու միակ ձևը իշխանությանը կառչելն է լինելու»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ