Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատ-Արմենիան պարտություն կրեց Պորտուգալիայում Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ) Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Ավելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ Վիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ) ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումը Վարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ) Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար

Արարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԱվելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըՎարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ)Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱսիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործումՀամագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջևՎարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցումԱրսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալԴավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներինՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՌադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը
Կարծիք

Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար.Արփինե Հովհաննիսյան

Մինչ բոլորն ապշած գրում են, թե ինչպես կարելի է Հրայր Թովմասյանի 75-ամյա տարեց հորը եւ երկու դուստրերին կանչել ԱԱԾ, ես ամենեւին զարմացած չեմ։ Ես այլեւս չեմ զարմանում, որովհետեւ մեր երկրում վերացել է որեւէ տաբու, չեմ զարմանում, քանզի հետեւողականորեն վերացվում են բարոյականության բոլոր նշմարելի եւ աննշմարելի գծերը։ Չեմ զարմանում, քանի որ Հայաստանում իրավաբանությունը դարձել է փախստական, որին ոչ ոք (իրավապահ մարմիններն առաջին հերթին) կարգավիճակ չի ուզում տալ, իսկ քաղաքականությունն էլ ամբողջությամբ սկսել է համապատասխանել երբեւէ արված ամենավատ բնութագրություններին։

Ես անկեղծ կցանկանայի հույս ունենալ, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հորդորել՝ սթափվել եւ ուշքի գալ, հաղթահարել ինքն իրեն եւ դադարեցնել սերունդների միջեւ ատելության սահմանումը։

Կցանկանայի հույս ունենալ, որ նրան կարելի է հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, հիշեցնել, որ երբեւէ որեւէ մեկը հավերժ չի մնում քաղաքականության մեջ եւ ինչպես ցանկացած քաղաքական գործիչ ինքը եւս գնալու է, իսկ իր գեներացրած ատելությունը մնալու է։ Սակայն այդ հույսը ամեն նոր օր հօդս է ցնդում վարչապետ Փաշինյանի ռեժիմի գործողությունների հետեւանքով։

Կցանկանայի հույս ունենալ, որ ՀՔԾ եւ ԱԱԾ աշխատակիցները կհիշեն, որ կան հրամաներ, որոնք տրվում են, սակայն չեն կարող կատարվել, որ կան գծեր, որ չպետք է անցել։ Սպայի պատիվը ամեն հրաման կատարելու մեջ չէ, սպայի պատիվն արժանապատվություն է, անթույլատրելի ու անօրինական հրամաններին ՈՉ ասելու կարողություն, անկարողության դեպքում՝ պատվախնդիր հեռացում։ Սա այն դեպքը չէ, որ մոռացվեք կամ էլ ասեք՝ «դե հրամանա անում էինք»։ Եթե ուզում եք հասկանալ ձեզ տրված հրամանն ինչպիսինն է՝ պարզ թեսթ կա՝ «մի արա այն ինչ չես ցանկանա, որ վաղը լինի ընտանիքիդ հանդեպ»։ Չեմ ասում քո հանդեպ, քանզի հրամաններն արդեն վաղուց մտել են մարդկանց ընտանիքներ։

Չի մոռացվելու նաեւ նա, ում համար արվում է այս ամենը։ «Բարեպաշտի» ու «բարձրակարգ իրավաբանի» համբավը չի կարելի արատավորել «հանուն պաշտոնի ամեն ինչ» հանցավոր ու ցինիկ բանաձեւով։

Հ.Գ.Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչեւ պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, իսկ Արարատ Միրզոյանը՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը եւ Ֆելիքս Ցոլակյանն էլ՝ նախարար դարձել են մինչեւ իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը։
Բացատրեմ, թե՞ կհասկանանք, թե սա ինչ է նշանակում։
Հարգե՜լի Սասուն Խաչատրյան ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում՝ հենց նույն հիմնավորումներով, ինչը ձեզ ներկայացվել է Հրայրի դեպքում։