Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկը Արարատ-Արմենիան պարտություն կրեց Պորտուգալիայում Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ) Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Ավելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ Վիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ) ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումը Վարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ)

Հհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԱվելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըՎարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ)Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱսիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործումՀամագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջևՎարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցումԱրսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալԴավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներինՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՌադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը
Կարծիք

Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար. Ավետիք Չալաբյան

Եթե մենք չենք ցանկանում երբևիցե այս վիճակում հայտնվել (հիշեցնեմ, որ 2016 թ ապրիլին մոտ էինք), պետք է մեզ մի քանի կարևոր հարց տանք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիս–արեւելքում Թուրքիայի գործողություններին։ Նա մասնավորապես գրել է. «Երեկ շատերդ տեսել եք թուրք զինվորների կողմից զոհված քրդերին գլխատելու սարսափելի կադրերը։ Այս ամենը տեղի է ունենում ողջ "քաղաքակիրթ" աշխարհի հայացքի ներքո, որը փարիսեցիաբար հանձնել է իր նախկին դաշնակիցներին թուրքերի հոշոտմանը։

Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար։ Քրդերը կռվող ժողովուրդ են և թուլամորթ չեն, սակայն նրանք հայտնվել են այս արյունոտ մսաղացում մի քանի պատճառով՝ միջազգայնորեն ճանաչված պետություն չունեն, ճիշտ չեն գնահատել իրենց ուժերը տարածաշրջանային բարդ առևտրում, և հույսները դրել են մի դաշնակցի վրա, որը տարածաշրջանում բարդ և հարափոփոխ խաղ է վարում, և պատրաստ է արանքում տարբեր տակտիկական զոհաբերությունների՝ այդ խաղը առաջ տանելու համար։


Եթե մենք չենք ցանկանում երբևիցե այս վիճակում հայտնվել (հիշեցնեմ, որ 2016 թ ապրիլին մոտ էինք), պետք է մեզ մի քանի կարևոր հարց տանք․

ա) ինչու են որոշ մարդիկ համառորեն պնդում, որ Արցախը պետություն չի (կրկնելով հակառակորդի մշտական պնդումները), նրա ղեկավարին նսեմացնելով մարզպետ անվանում, և ամեն կերպ փորձում խարխլել Արցախի միջազգային լեգիտիմությունը

բ) ինչու են նույն այդ մարդիկ անընդհատ պնդում, որ Գյումրիի ռուսական ռազմական բազան պետք է Հայաստանից հանել, առանց նույնիսկ բացատրելու, թե տեղը առաջացած դատարկությունը ով պետք է լցնի (հիշեցնեմ, որ 1918-1921 թվերին երկու անգամ լցրել է Թուրքիան, մասսայական կոտորածներով)

գ) ինչու են որոշ այլ մարդիկ էլ հպարտորեն պնդում, որ մեզ ռազմական բյուջեն պետք չի ավելացնել, քանի որ մենք արդեն 4 կործանիչ ինքնաթիռ ենք ենք գնում, մոռանալով, որ Ադրբեջանը արդեն ունի դրան մոտ կարգի 16 կործանիչ, իսկ Թուրքիան ընդհանրապես այդ կարգի 240 ինքնաթիռ ունի։

դ) ինչի են նույն այդ մարդիկ պնդում, որ Արցախյան պատերազմում կռված, և այդ պատերազմում հաղթանակը կռած հերոսները այսօր դավադիրներ և դավաճան են։

Եթե այդ հարցերի պատասխանները չգտնեք, մտածեք այն մասին, որ գուցե այդ ամենը արվում է, որ վաղը քրդերի տեղը մենք լինենք։ Ի տարբերություն քրդերի, 1918 թվականին մենք հրաշքով կարողացանք մեր հայրենիքի մի փոքր կտոր մազապուրզ անել թուրքական յաթաղանից և վրան պետություն ստեղծել, 1994-ին էլ կարողացանք դա ամրապնդել մեր փառապանծ հաղթանակով։ Աշխարհում շատերին դա հանգիստ չի տալիս, և իրենք ամեն ինչ անելու են, որ մենք վերադառնանք քրդերի կարգավիճակին։

Մենք, սակայն, չպետք է միամիտ լինենք, և թույլ չտանք, որ նորօրյա բոլշևիկները մեզ հերթական անգամ հանձնեն նորօրյա Քեմալի ողորմածությանը։ Վկան՝ այսօրվա քրդերի ճակատագիրը։