Կառավարության անդամները պարում են Խնձորեսկի կամրջի վրա. Փաշինյանի «լայվը»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լայվ» է մտել Խնձորեսկի կամրջի վրայից: Կամրջի վրա նրա հետ են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Ուժային կառույցների ղեկավարները նաեւ պարեցին ճոճվող կամրջի վրա:
«Խնձորեսկի կամրջի վրա ենք, որտեղ այսօր տեղի է ունենում Սպարապետի օրվա միջոցառումը: Էն հեռվում, ժայռերի ծերպերին երեխեքը պարում են: Ով չի եղել Խնձորեսկում, շատ մեծ բան ա կորցրել, ընդհանրապես Սեւան, Դիլիջան, Կապան, Ղարաբաղ, Շուշի, Ամարաս, Գանձասար: Այ էն վանքում քիչ առաջ ընդունեցինք հայոց բանակի մի խումբ նորակոչիկների երդումը հանդիսավոր պայմաններում։ Այսօր Սպարապետի օրն է, ովքեր մոտակայքում են, կարող են հասնել... Լավ, հիմա զգուշությամբ հետ գնացեք: Սա Խնձորեսկի հայտնի ճոճվող կամուրջն ա, եթե բարձրությունից վախենում եք, սա ամենահարմար տեղն է վախը հաղթահարելու համար: Աննա, հո՞ չես վախենում»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ Խնձորեսկում արդեն երկրորդ անգամ անցկացվում է «Սպարապետի օր» տոնական միջոցառումը:
«Սպարապետի օրը» բոլոր ժամանակների մեր սպարապետների ոգեկոչման տոնական միջոցառումն է։ Խնձորեսկում, Անապատ վանքի բակում է գտնվում 18-րդ դարի ազգային- ազատագրական պայքարի հերոս Մխիթար Սպարապետի շիրիմը։ Հենց այս փաստն է բոլորիս համախմբելու Խնձորեսկում։
Տոնական միջոցառումները մեկնարկելու են ժամը 13։00-ից։ Մինչև ուշ գիշեր նախատեսվում են համերգներ, ազգային խաղեր, ավանդական պարի ուսուցում, թատերական բեմականացումներ, տաղավարներում տարբեր ձեռագործ իրերի, ավանդական ուտեստների ցուցադրություն-վաճառք, հյուրասիրություն և այլն։ Միջոցառումը կեզրափակվի գալա-համերգով, որը կավարտվի 22։00-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին