Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սեպտեմբերի 26- ին կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային փառատոնը Պարզաբանում Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 18.09.2026 (տեսանյութ) Ռուսաստանը նախատեսում է ինտենսիվ հարձակումներ Ուկրաինայի խոշոր քաղաքներում ԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել «Կրոկուս Սիթի Հոլի» հարձակմանն աջակցած ԻՊ անդամը Ռուսաստանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները Սուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութեր) ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Մոնտեվիդեոյում Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց Հայաստանի շախմատի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՍեպտեմբերի 26- ին կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային փառատոնըՊարզաբանում Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 18.09.2026 (տեսանյութ)Ռուսաստանը նախատեսում է ինտենսիվ հարձակումներ Ուկրաինայի խոշոր քաղաքներումԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել «Կրոկուս Սիթի Հոլի» հարձակմանն աջակցած ԻՊ անդամըՌուսաստանում սկսվել են խորհրդարանական ընտրություններըՍուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութեր)ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ ՄոնտեվիդեոյումՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեցՀայաստանի շախմատի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցումՆերդրողներին հորդորում ենք զգոն լինել. ԿԲ-ն՝ «G Class invest»-ի արժեթղթերի առաջարկի վերաբերյալՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցինՀանրապետության 1142 դպրոցներում ոստիկանության ծառայողներն անցկացնում են «Օրինապահ հետիոտն» միջոցառումը (տեսանյութ)SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռ է արձակելՏարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանումՀութիները շարունակում են մարտական ​​գործողությունները մի քանի ճակատումՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելKia EV9-ն ավելի պահանջված է դարձելՀորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացումՊատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահՍուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր (տեսանյութ)Թռչնի առողջական վիճակը գնահատվում է բավարարՄարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել էԱպօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձը ներկայացվել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստումՄիշտ կարևոր է գիտակցել, որ աճելու տեղ ունեսՄիհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնիցՄիջազգային հետախուզում է հայտարարվել Բորիս Նեմցովի դստեր նկատմամբ Կոնյակի գործարանում ԲՀԿ վարձակալած տարածքի մասին պնդումները սուտ ենՍտեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել էՍա բարձր մակարդակի խաղ էր, որտեղ մրցակիցը մեզանից լավն էրԴևիդ Բեքհեմը համոզմունք է հայտնել, որ Լիոնել Մեսսին այս տարի պետք է ստանա կարիերայում իր իններորդ Ոսկե գնդակըԻրանի դեմ երկկողմ պատժամիջոցներ Վրաստանը չի կիրառումՎստահ եղեք, շուտով մենք նրան կմոռանանք. այս պնդումը հերքել է Բուքինգհեմյան պալատըՆախատեսվում է վերանայել պետական պաշտոնյաների վարձատրության գործող համակարգըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքումՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԿձևավորվեն ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ կատարելու կառուցակարգերը55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել ենՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըԳեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱյն թերությունները, որոնք եղել են ընտրություններում, նույնիսկ այլ երկրներում են լինումԻջևանում ծառն ընկել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածըՌուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակելՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում (տեսանյութ)Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա
Հարեվաններ

«Խորհրդավոր» կադրային վերադասավորումներ՝ Ադրբեջանում. Ինչի՞ց է վախենում Ալիեւը

Համընդհանուր հայտնի փաստ է, որ Իլհամ Ալիեւը սովորություն չունի պաշտոնազրկելու, պաշտոնների նշանակելու կամ իր ռեժիմի առանցքային անձանց փոխատեղումներ կատարելու եւ դա անում է ամենաբացառիկ դեպքերում: Ադրբեջանի նախագահը նաեւ ավելի է վստահում ու հենվում ռեժիմի հնաբնակների վրա, որոնք առանցքային պաշտոնների են նշանակվել դեռեւս նրա հոր օրոք, հետեւաբար՝ անցել են հեյդարյան «զտումներով» եւ հեյդարյան «դպրոցով»:

Ադրբեջանական իշխանությունում ցանկացած վերադասավորում հազվադեպ երեւույթ է եւ ակներեւաբար ենթադրում է իրավիճակի արտասովորություն, հատկապես եթե առկա չեն վերեւում նշված բացառիկ դեպքերը՝ կապված մահվան, ռեժիմին դավաճանելու եւ առողջական վիճակի պատճառով դուրս գալու հետ: Իսկ եթե իրականացվում են միանգամից մի քանի բարձրագույն անձանց վերադասավորումներ, ապա ընդհանրապես նման բանն Ադրեջանում կարելի է համարել չտեսնված նախադրյալ:


Հենց այսպես տեղի ունեցավ հունիսի 20-ին, երբ նախագահ Ալիեւը մի շարք հրամանագրեր ստորագրեց, որոնք վերաբերում էին իշխանության բարձր էշելոնում, իսկ հատկապես ուժային բլոկում վերադասավորումներին: Այսպես՝ պաշտոնից ազատվել է ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը: Մեկ այլ հրամանով ՆԳ նախարարի պաշտոնին նշանակվել է Վիլայաթ Էյվազովը, որը մինչ այդ նույն գերատեսչությունում զբաղեցնում էր առաջին փոխնախարարի պաշտոնը: Հաջորդ հրամանով Ալիեւը Ռամիլ Ուսուբովին նշանակել է նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար: Այնուհետեւ նույն օրը ՊԱԾ տնօրենի պաշտոնից հանվել է գեներալ-գնդապետ Մադաթ Գուլիեւը: Հաջորդ հրամանը վերաբերել է պաշտպանական արդյունաբերության նախարարի պաշտոնում նրա նշանակմանը: Ալիեւը Գուլիեւի փոխարեն ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել է Ալի Նագիեւին, որը մինչ այդ զբաղեցնում էր Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ինչ վերաբերում է պաշտոնազրկված ֆիգուրներ Ուսուբովին եւ Մադաթովին, ապա պետք է նշել, որ Ալիեւը նրանց իշխանությունից չի «հանել», չնայած նոր նշանակումներով նրանց կշիռը փաստացի նվազեցրել է: Ադրբեջանում, սակայն, ըստ երեւույթին, իսկապես ինչ-որ բան է տեղի ունենում, եթե Ալիեւն իր իշխանության «պահպանության» գլխավոր գերատեսչությունների ղեկավար պաշտոններից այդքան արագ հեռացնում է անցյալում հավատարմությամբ աչքի ընկած այնպիսի նշանակալի ֆիգուների, ինչպիսին են Ուսուբովն ու Գուլիեւը:

Ընդդիմադիր ուժերը հակված են կարծելու, որ Ալիեւի նման անսպասելի քայլը կապված է մոտ ապագայում ինչ-որ իրադարձությունների սպասման հետ: Օրինակ՝ Սուլհադդին Աքպերը կարծում է, որ Ալիեւը վախենում է եւ այսպիսով ցանկանում է ամրապնդել իր իշխանությունը. «Կրկին առաջ են քաշվում ստուգված եւ հուսալի կադրերը, խիստ գծի կողմնակիցները»:

Սուլհադդին Աքպերը չի հստակեցրել, թե Ալիեւը կոնկրետ ինչ իրադարձություններից է զգուշանում, ճիշտ նույն կերպ չի պարզաբանել, թե ինչու Ուսուբովն ու Գուլիեւը, որոնք տասնամյակներ շարունակ եռանդուն կերպով ծառայել են ռեժիմին, այլեւս չեն համապատասխանում «ստուգված եւ հուսալի կադրերի, խիստ գծի կողմնակիցների» չափանիշներին: Սակայն, Աքպերի խոսքով, հարկավոր է առավել քան լուրջ վերաբերվել, քանի որ անցյալում այդ մարդը բարձր պաշտոններ է զբաղեցրել ուժային կառույցներում եւ անգամ հասել է մինչեւ ազգային անվտանգության փոխնախարարի պաշտոնի: Հազիվ թե Ադրբեջանի հատուկ ծառայություններում աշխատանքի վիթխաի փորձ ունեցող մարդը պատկերացում չունենա այն մասին, թե ուժային բլոկում երբ եւ ինչ դեպքերում են իրականացվում այդպիսի մասշտաբային եւ աննախադեպ վերադասավորումներ: Բայց կարելի է միայն գուշակել, թե Սուլհադդին Աքպերն ինչ է նկատի ունեցել: Հնարավոր է Ալիեւին հեղաշրջում է պատկերանում, կամ նա նյարդայնանում է թբիլիսյանին նման ժողովրդական ըմբոստության եւ անկարգությունների բռնկման սպասման մեջ: Իսկ գուցե նա զգուշանում է ամերիկա-իրանական ռազմական բախումից, որը կարող է տարածաշրջանը պայթեցնել եւ անկայունությունը տեղափոխել Անդրկովկաս ու մասնավորապես՝ Ադրբեջան: Կամ գուցե այս բոլոր եւ այլ գործոնները նրա մտավախություններում համակցված են:

Ի դեպ, նորից «ստուգված եւ հուսալի կադրերի» մասին, որոնց Ալիեւն այսուհետ առաջադրում է իր կլանի «պահապան սուսերակիրների» առաջին դիրքերում։ Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վիլայաթ Էյվազովի մասին, որը հաստատվել է ՆԳ նախարարի պաշտոնում, որեւէ հիմնավորված բան ասելու հարկ չկա, բացի նրանից, որ նա պատկանում է, այսպես կոչված, «նախիջեւանյան» կլանին։ Էյվազովը ծնունդով Նախիջեւանի Ջուլֆայի շրջանից է եւ հիմնականում իր «երջանիկ» ծագման պատճառով է Ալիեւների օրոք ունեցել սրընթաց կարիերային վերելք։ Ասում են, թե նրա անմիջական տանիքն իշխանությունում ինքը՝ ամենազոր Ռամիզ Մեհթիեւն է՝ նախագահական ապարատի անվանական ղեկավարը, իսկ իրականում Ադրբեջանում միակ մարդն է, որն իրավունք ունի խրատել Իլհամ Ալիեւին եւ ուղղորդել նրա գործողություններն իրեն հարկավոր հունով։

Իսկ Ալի Նագիեւը ավելի օդիոզ ու հետաքրքիր ֆիգուր է։ Եվ թեեւ արդեն նշանակման հաջորդ օրը, այսինքն՝ հունիսի 21-ի երեկոյան Նագիեւի կենսագրության տվյալները զգուշորեն հանվեցին ցանցից, այնուամենայնիվ, ինչ-որ հետաքրքիր տեղեկություններ նրա մասին մենք ունենք։ Եվ արդյո՞ք պետք է ասել, որ Ադրբեջանում հիանալի տեղեկացված են այս անձնավորության բուռն գործունեության մասին։ Բանն այն է, որ Նագիեւը ձեռք է բերել դասական ադրբեջանցի չինովնիկի իմիջ, որն օրենքով դրված է պահպանելու կարգը, բայց ինքն էլ խախտում է այն։ Անցյալում Նագիեւը հասել է մինչեւ ազգային անվտանգության փոխնախարարի պաշտոնի եւ իր նախկին շեֆի՝ Էլդար Մահմուդովի հետ հեշտ ու հանգիստ միլիոններ էր շորթում։ Հետո նախարարի ու փոխնախարարի միջեւ կոշտ ընդհարում տեղի ունեցավ (հավանաբար, թալանածը կիսելու հողի վրա), եւ Նագիեւը ստիպված էր հրաժեշտ տալ պաշտոնին։ Եվ պետք է ասել, որ դրանում նրա բախտը բերել է, քանի որ Մահմուդովը շուտով շնորհազրկվեց, եւ Նագիեւը ստիպված չէր նախկին շեֆի ու ԱԱԾ մյուս գեներալների հետ կիսել շնորհազրկված չեկիստների ճակատագիրը։ Մահմուդովի պաշտոնանկությունից շատ չանցած Ալի Նագիեւը նշանակվեց Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ։ Եվ հարկ է նկատել, որ այդ նորությունը անասելիորեն զարմացրեց ադրբեջանական հասարակությանը, քանի որ, ըստ էության, Նագիեւը պետք է սկսեր պայքարը կոռուպցիայի դեմ իր ընտանիքում։ Չէ՞ որ այդ ընթացքում Ադրբեջանում արդեն հայտնի էր, որ Նագիեւների ընտանիքը՝ նա ինքը եւ նրա եղբայրը, ինչպես նաեւ որդին, որոնք, ի դեպ, նույնպես բարձրաստիճան պաշտոնյաներ են, վիթխարի կարողություն ունեն՝ ներդրված արտասահմանյան տարբեր ակտիվներում։ Մասնավորապես՝ Նագիեւներին են պատկանում մի քանի ընկերություններ Բրիտանական Վիրջինյան կղզիներում, ինչպես նաեւ անշարժ գույք եւ ձեռնարկություններ Թուրքիայում ու Չեխիայում։ Հետաքրքիր է, որ երբ OCCRP (Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննության նախագիծ) աշխատակիցը մի անգամ փորձել էր ճշտել Նագիեւից, թե ինչպես է նա կուտակել նման հսկայական կարողություն, ի պատասխան լսել էր հետեւյալ արտահայտությունը. «Նախանձ մարդկանց կարծիքներ են»։ Բայց անմիջապես էլ OCCRP աշխատակցի հետ կապվել էր ոմն լրագրող եւ հանդիպում խնդրել՝ իբր քննարկելու պայմանները, որոնցով հետաքննությունների նյութերը Նագիեւի կոռուպցիոն գործունեության մասին կարող էին շրջանցել մամուլը։ Հավանաբար, հենց նման «մաքուր» կենսագրությունն է նպաստել, որպեսզի Նագիեւը զբաղեցնի հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ գլխավոր մարտիկի պաշտոնը։ Եվ համաձայն պաշտոնական վարկածի՝ այդ պաշտոնում նա այնքան եռանդուն էր պայքարում ամեն տեսակ կոռուպցիոներների դեմ, որ նախագահի աչքում բարձրանալով՝ վաստակեց առանցքային գերատեսչությունը ղեկավարելու իրավունք, որը պատասխանատու է պետության անվտանգության համար։

Իսկ եթե լուրջ, ապա ակնհայտ է, որ Ալիեւի նոր նշանակումները ոչ մի ընդհանուր բան չունեն «առաջադեմ» բարեփոխումների հետ, ինչի մասին անընկալելի ու աղոտ կմկմում է Բաքվի իշխանամետ մամուլը։ Չէ՞ որ, հաստատ, համեմատաբար երիտասարդ նորանշանակները գործում եւ իրականացնում են իրենց կարիերայի վերելքը նախորդների ոճով՝ իշխող ռեժիմի քսանհինգամյա կարգին լիովին համապատասխանությամբ եւ ներդաշնակությամբ։ Նշանակում է՝ Ալիեւն առաջնորդվում է ոչ թե իշխող էլիտայում թարմ, անկողմնակալ, «անբիծ» կադրեր ունենալու ձգտմամբ, այլ մարդկանց, որոնք նախորդներից ավելի ամուր են կառչում գործին եւ իրենց գոյությամբ ու վերելքով պարտական են ալիեւյան ռեժիմին, մարդիկ, որոնք կարող են կարիերայի վերելքից գլխապտույտի մեջ չմտածելով մերկացնել սրերն ու սլանալ իրենց բարերարի գահը պաշտպանելու։

Հետեւաբար, գահին ոչինչ եւ ոչ ոք լրջորեն չի սպառնում։

Րաֆֆի Սամվելյան

news.am