Թերեզա Մեյը «Բրեքզիթ»-ի նոր առաջարկներ է ներկայացնում
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը «Բրեքզիթ»-ի նոր առաջարկներ է ներկայացնում՝ հաղթահարելու համար ստեղծված փակուղային իրավիճակը:
Երեք տարի է անցել, ինչ բրիտանացիները հանրաքվեով որոշեցին դուրս գալ Եվրամիությունից: Բրյուսելի հետ վարած բանակցություններով նախատեսված էր, որ դա պետք է իրագործվեր անցած մարտի վերջին, բայց ժամկետը հետաձգվել է մինչև աշուն, քանի որ Բրիտանիայի խորհրդարանը չի հաստատել Թերեզա Մեյի ներկայացրած պլանը:
Մեյը չնայած երեկ ասել է, թե նշանակալից նոր փոփոխություններ է առաջարկում, օրենսդիրների մի մասն արդեն հայտնել են, որ չեն պատրաստվում կողմ քվեարկել:
Ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինն ասել է, թե չեն պաշտպանի Մեյի նոր առաջարկները: «Մենք չենք կարող աջակցել, քանի որ այնտեղ հիմնականում վերաձևակերպված են նախկինում արդեն քննարկված դրույթները: Որևէ արմատական փոփոխություն չկա հավասար շուկաների, մաքսային միության, իրավունքների պաշտպանության, մասնավորապես՝ սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ», - ասել է ընդդիմության առաջնորդը:
Նոր առաջարկների փաթեթը նախատեսվում է խորհրդարանում քվեարկության դնել գալիք ամսին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է