ԱՄԷ-ն «ոսկե վիզաներ» է առաջարկում ներդրողներին եւ «բացառիկ տաղանդներին»
Արաբական Միացյալ Էմիրությունները թողարկել է մշտական բնակության համակարգ հարուստ ներդրողների եւ «բացառիկ տաղանդների» համար, հաղորդում է AFP-ը:
«Ոսկե քարտ» ծրագիրը բաց է բժիշկների, ինժեներների, գիտնականների եւ նկարիչների համար: Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի վարչապետ շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ ալ-Մակտումը, որը նաեւ Դուբայի ղեկավարն է:
«Մենք ցանկանում ենք, որ նրանք մեր մշտական գործընկերները լինեն»,- ասել է նա՝ նշելով, որ մոտ 6800 ներդրողներից կազմված առաջին խումբը մշտական բնակության թույլտվություն կստանա:
Սա առաջին նման համակարգն է Պարսից ծոցի երկրներում, որտեղ օտարերկրացիներին, որպես կանոն, սահմանափակ մշտական բնակության թույլտվություն են տրամադրում:
ԱՄԷ-ում օտարերկրացիները կազմում են բնակչության 90%-ը: ԱՄԷ-ն արաբական աշխարհի տնտեսության մեծությամբ երկրորդ երկիրն է, որը վերջին տարիներին սրընթաց զարգացում է ապրում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է