Մեր մտահոգություն ենք հայտնում դատարաններն արգելափակելու Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ. Սաջադ Քարիմ
Առանց միջամտության սկզբունքի վերաբերյալ ավելորդ նախապաշարմունքի՝ մենք ցանկանում ենք մեր մտահոգությունն արտահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր աջակիցներին ուղղված կոչի կապակցությամբ՝ մայիսի 20-ին արգելափակել հայաստանյան բոլոր դատարանները։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, հայտարարություն է տարածել Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը՝ Հայաստանում տեղի ունեցած դատարանների արգելափակման վերաբերյալ։
«Մայիսի 18-ին Երևանի դատարաններից մեկը, որպես դատական գործընթացի ելք, որոշում էր կայացրել Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։
Առանց միջամտության սկզբունքի վերաբերյալ ավելորդ նախապաշարմունքի, մենք ցանկանում ենք մեր մտահոգությունն արտահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր աջակիցներին ուղղված կոչի կապակցությամբ՝ մայիսի 20-ին արգելափակել հայաստանյան բոլոր դատարանները։ Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև պարտադիր և ընդհանուր «վեթթինգ»-ի գաղափարի առնչությամբ, որը պետք է վերաբերի անխտիր բոլոր դատավորներին։
Մենք հասկանում ենք, որ դատավորների քաղաքականացումը էական կարևորություն ունեցող հարց է Հայաստանում, և մենք ապավինում ենք իշխանությունների կոմպետենտությանը, միջազգային գործընկերների աջակցությամբ ընդունելու և իրականացնելու կառուցվածքային անհրաժեշտ բարեփոխումներ, ինչի արդյունքում կերաշխավորվի դատական իշխանության թափանցիկությունն ու արդյունավետությունը՝ զերծ կողմնակի միջամտություններից և վերագտած հավաքը քաղաքացիների շրջանում, ինչը նախապայման է օրենքի իշխանության համար։
Մինչ այդ ամենը, մենք հորդորում ենք պետական բոլոր պաշտոնյաներին ցուցաբերել իմաստնություն և զսպվածություն, ինչպես դա եղել է անցյալ տարի տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ողջ ընթացքում, գործել բացառապես Սահմանադրությամբ իրենց պավիրակված լիազորությունների շրջանակում և հավատարիմ մնալ իշխանության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման պարզ և անվիճարկելի սկզբունքին»,–ասված է հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է