Ford-ն օգոստոսին 7 հազար աշխատատեղ կկրճատի
Ford Motor-ը գլխավոր տնօրեն Ջիմ Հաքեթի վերակառուցման ծրագրի շրջանակում ազատում է 7 հազար վարձու աշխատողների: Ծրագիրն ուղղված է ծախսերի կրճատմանը եւ ավտորարտադրողին ավելի ճկուն ընկերության վերափոխելուն, որը ապագային պատրաստ կլինի ավանդական բիզնեսի սահմաններից դուրս, փոխանցում է Americaru-ն:
Կրճատումները կազմում են ընկերության վարձու աշխատողների մոտ 10 տոկոսը: Մարդկանց մի մասին ազատել են, մյուսներին կկրճատեն առաջիկա 3 ամսվա ընթացքում:
Մոտ 1500 աշխատակիցներ դեռեւս 2018-ի նոյեմբերին են համաձայնվել հեռանալ ըստ կրճատման գործարքի: Ford-ը նախատեսում է աշխարհի բոլոր բաժանմունքներում վերակառուցումն ավարտել մինչեւ ամառվա վերջ: Այս կրճատմամբ տարեկան կտնտեսվի մոտ 600 մլն դոլար, նշված է Հաքեթի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ford ընկերությունը հայտարարել էր, որ 11 մլրդ դոլար կծախսի արդեն 2022 թվականին իր 40 էլեկտրաֆիկացված ավտոմեքենաներից բաղկացած հավաքածուում 16 ամբողջությամբ էլեկտրական փոխադրամիջոցներ ստեղծելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է