ԱՄՆ-ը «միջուկային հրթիռ» է արձակել Huawei-ի դեմ, հիմա նրան սնանկացում է սպառնում
Միացյալ Նահանգները Չինաստանի դեմ պայքարի բազմաթիվ գործիքներ ունի ազգային եւ առեւտրային անվտանգության համար, բայց դա չի նշանակում, թե դրանք բոլորը կարելի է կիրառել, գրում է Bloomberg-ը խմբագրի սյունակում։
Անցած շաբաթ ԱՄՆ առեւտրի նախարարությունը Huawei-ը եւ 70 նրա մասնաճյուղեր մտցրեց սեւ ցուցակի մեջ, ինչը նշանակում է, որ ԱՄՆ մատակարարներին այժմ պետք կգա լիցենզիա նրանց հետ բիզնես վարելու համար։
Այսպիսով, ԱՄՆ-ը Huawei-ի դեմ «միջուկային հրթիռ» արձակեց։ Իր հերթին, Huawei –ի բջջային հեռախոսները եւ ցանցային սարքավորումները օգտագործում են ամերիկյան բաղադրիչներ։ Եթե արգելքները լրջորեն կատարվեն, ապա ամենաազդեցիկ չինական կորպորացիան ավելի քան 180 հազար անձնակազմով կարող է սնանկանալ, կարծում է Bloomberg-ը։
Դա լուրջ սխալ կլիներ։ ԱՄՆ-ը վաղուց պնդում է, որ Huawei-ը սպառնալիք է ներկայացնում իր ազգային անվտանգությանը։ Եվ իհարկե, կան օրինական պատճառներ անհանգստանալու համար։ Բայց ԱՄՆ-ն արդեն այլ «խելամիտ միջոցներ» է ձեռնարկում լրտեսության նպատակով Huawei-ի սարքավորումների օգտագործումը երկրի ներսում կանխելու համար, եւ ձգտումը՝ ընկերությունը դուրս մղել բիզնեսից, ծայրահեղ հիմարություն է, նշում է գործակալությունը։ ԱՄՆ սխալները կարող են անդրադառնալ նաեւ ամերիկյան բիզնեսի վրա, քանի որ ընկերության մատակարարները կարող են վնասներ կրել, տեղեկացնում է Gazeta-ն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է