Թրամփն իր համար նախագահության եւս 6 տարի է կանխատեսել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր համար նախագահության եւս 6 տարի է կանխատեսել: Այս մասին նա գրել է իր թվիթթերյան էջում:
Իսկ մինչ այդ The New York Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ 2016-2017 թվականներին Deutsche Bank-ն ԱՄՆ Ֆինանսների նախարարությանը չի ուղարկել Թրամփի ֆինանսական փոխանցումների մասին զեկույցը:
«The New York Times-ը սխալվում է, այն շունչը կփչի, երբ ես լքեմ պաշտոնը 6 տարի անց... Այն շարունակում է կեղծ պատմություններ գրել»,- «Գազետա»-ն մեջբերում է Թրամփի խոսքը:
Հարկ է նշել, որ 72-ամյա Թրամփը բացահայտ ասել է, որ չի լքի պաշտոնը մինչեւ 2025 թվականը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թրամփը 2018 թվկանին մոտ կես միլիարդ է վաստակել:
Մինչ այդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում անհնար է շատ վաստակել: Նրա խոսքով՝ իր նախագահության ընթացքում մեծ գումարներ է կորցրել: Նա նաեւ պատմել է, որ իր ֆինանսական կորուստներն անհնար է հաշվել:
ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է