Պուտինն առայժմ չի շնորհավորի Զելենսկուն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ շնորհավորանքներ չի ուղարկի Վլադիմիր Զելենսկուն, որը երկուշաբթի ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը, տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Ինտերֆաքսը։
«Նախագահ Պուտինը Զելենսկուն կշնորհավորի առաջին հաջողությունների համար Ուկրաինայի հարավ-արեւելքում ներքին հակամարտության կարգավորման առաջին հաջողությունների, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման առաջին հաջողությունների առիթով»,- ասել է նա։
Ճշգրտող հարցին, թե կարելի է արդյոք սպասել Պուտինի շնորհավորանքներին Զելենսկու պաշտոնն ստանձնելու առիթով, Պեսկովն ասել է. «Ոչ, կշնորհավորի առաջին հաջողությունների հետ կապված»։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին պետք է լինեն, նրա կարծիքով, այդ հաջողությունները, Պեսկովն ասել է. «Առաջին հաջողություններն ակնհայտ կլինեն։ Եթե դրանք լինեն, մենք ձեզ հետ միասին դրանք կտեսնենք անզեն աչքով»։
Մեկնաբանելով Զելենսկու երդմնակալության խոսքը, որում նա ասել է, որ բացառում է Ուկրաինայի հրաժարումը իր տարածքներից, Պեսկովն ընդգծել է. «Ինչ վերաբերում է Ղրիմի պատկանելությանը, ապա այստեղ, ինչպես քանիցս ասել ենք, ընդհանուր առմամբ նման հարց գոյություն ունենալ չի կարող։ Ղրիմը ՌԴ մարզերից մեկն է»։
Կրեմլում նշել են, որ որեւէ շփում բարձրագույն մակարդակով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ օրակարգում առայժմ չկա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է