Ռուս տղամարդը «ականապատել» է Շերեմետեւոն կորած տիկնոջ պատճառով
Բրյանսկի բնակիչը հայտնել էր «Շերեմետեւո» օդանավակայանի ականապատման մասին կորած տիկնոջը գտնելու եւ թռիչքից չուշանալու համար, հաղորդում է ԼԵնտա.Ռու-ն՝ հղում անելով Baza Telegram-ալիքին:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 15-ին: 62-ամյա Ալեքսեյ Կոժինն իր տիկնոջ հետ պատրաստվում էր մեկնել Թուրքիա: Նստեցման մասին հայտարարությունից հետո տղամարդը կորցրել էր տիկնոջը:
«Հիշո՞ւմ եք զգացողությունը, երբ դրամարկղի հերթը մոտենում էր, իսկ մայրիկը ինչ-որ տեղ էր գնացել: Ահա եւ Կոժինն է խուճապի մատնվել եւ, չգիտես ինչու, հարցրել բորտ-ուղեկցորդին. «Իսկ եթե ես ասեմ, որ ռումբ ունեմ, թռիչքը կհետաձգե՞ն»,-գրում է Telegram-ալիքի հեղինակը:
Արդյունքում չվերթը հետաձգել են, իսկ Կոժինի անունով կազմել արձանագրություն: Նշվում է, որ ընտանիքը չի հասել հանգստավայր:
Ներկայումս Ռուսաստանի ՆԳՆ-ի կայքում չկան հաղորդագրություններ այդ դեպքի մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է