Վենեսուելայի իշխանությունները վաճառում են երկրի պահուստային ոսկու պաշարները
Վենեսուելայի իշխանությունները պատժամիջոցները շրջանցելու համար վաճառում են երկրի պահուստային ոսկու պաշարները: Այդ մասին գրում է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով, մայիսի 13-ին Վենեսուելան վաճառել է 9,7 տոննա ոսկի, իսկ մայիսի 10-ին`4 տոննա: Նշվում է, որ գործարքների ծավալը կազմել է 570 մլն դոլար: Թե որ երկրներն են գնել ոսկին, գաղտնի է պահվում:
Ի դեպ, Վենեսուելան 29 տարվա ընթացքում իր ոսկու և արտարժութային պահուստները հասցրել է նվազագույնի՝ 7․9 մլրդ դոլարի:
Գործակալության աղբյուրը մանրամասնել է, որ վենեսուելական իշխանությունները մտադիր են ստացված միջոցները ծախսել ներմուծումների ֆինանսավորման վրա:
Դեռ ապրիլին Reuters գործակալությունը հայտնել էր, որ Վենեսուելայի պահեստներից վաճառքի համար արտահանվել է 8 տոննա ոսկի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է