Պուտինը նշել է, թե որն է ռուսական գլխավոր զենքը 21-րդ դարում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմատիեզերական ուժերի զարգացմանը նվիրված խորհրդակցության ընթացքում առաջարկել է ուսումնասիրել «Պերեսվետ» լազերային զենքի և «Կինժալ» գերձայնային սարքավորման գործնական փորձարկումը՝ ընդգծելով, որ «զենքի հենց նման տեսակներն են 21-րդ դարում բնորոշելու ռուսական բանակի և նավատորմի ներուժը»:
«Դիտարկենք ռազմական նորագույն տեխնիկայի շահագործման առաջին գործնական արդյունքները, այդ թվում և «Պերեսվետ» լազերային զենքի և «Կինժալ» գերձայնային հրթիռային համակարգի», - Պուտինի խոսքը մեջբերում է Взгляд-ը:
ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ այդ նախագծերի համաժամանակյա իրագործումը խիստ կարևոր է, քանի որ հենց նման տեսակի զենքերն են առաջիկա տասնամյակում և ողջ 21-րդ դարի ընթացքում բնորոշելու ռուսական բանակի ներուժը:
Մարտին հաղորդվում էր, որ շուրջ 20 «Կինժալ» տեսակի ռուսական գերձայնային հրթիռներ, որոնցից ԱՄՆ-ն չի կարողանում արդյունավետ պաշտպանվել, տեղակայվել են ռազմակայանում հերթական փորձարկումներն իրականացնելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է