ԵՄ-ն քննարկում է իր տարածք ռուսաստանյան անձնագրերով ուկրաինացիների մուտքն արգելելու հնարավորությունը
«Ազատության» Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակը հայտնում է, որ Եվրամիության դեսպանները քննարկել են Ուկրաինայի քաղաքացիներին ռուսաստանյան անձնագրեր տրամադրելու հարցը և Եվրահանձնաժողովին հանձնարարել ուսումնասիրել նման անձնագրերով քաղաքացիների` Եվրամիություն մտնելու արգելքի հնարավորությունը։
Յոզվյակի խոսքով՝ դեսպանները նաև քննարկել են եվրոպական նոր պատժամիջոցների սահմանման հարցն՝ ի պատասխան ռուսաստանյան իշխանությունների «անձնագրային քաղաքականության»:
Յոզվյակի տեղեկություններով՝ նոր պատժամիջոցներին առայժմ կողմ է միայն Եվրամիության յոթ անդամ երկիր:
Անցած ամիս Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով դյուրացվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի բնակիչներին ռուսաստանյան քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու գործընթացը, որն այսուհետ կտևի ընդամենը երեք ամիս՝ դիմելու պահից սկսած:
Կիևն ու Արևմուտքը խստորեն քննադատել են Պուտինի հրամանագիրն՝ այն անվանելով սադրիչ քայլ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է