Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցներն ընդդեմ Սիրիայի իշխանությունների
Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները Սիրիայի իշխանությունների դեմ։ Այս մասին ասվում է ուրբաթ ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հայտարարությունում։
«2019 թվականի մայիսի 17-ին Խորհուրդը երկարացրել է ԵՄ սահմանափակիչ միջոցները սիրիական ռեժիմի դեմ մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը»,- նշվում է փաստաթղթում։
Հինգ մարդ հանվել է սեւ ցուցակից նրանց մահվան պատճառով։ «Հիմա ցուցակը ներառում է 270 մարդ եւ 70 ընկերություն, որոնց հանդեպ գործում են ակտիվների սառեցումը եւ մուտքի արգելքը»,- ասված է հայտարարությունում։
ԵՄ պատժամիջոցների փաթեթը Սիրիայի դեմ, որոնք հեռեւողականորեն խստացվել են 2011-2014 թվականներին, ամենազգալիներից է միության պատմության մեջ։ Այն արգելում է Սիրիայի հետ եվրոպական բիզնեսի գրեթե բոլոր տեսակները, մանավանդ նավթի եւ նավթամթերքների առեւտրի ոլորտում։ Բացի այդ, պատժամիջոցներ են դրված նաեւ Սիրիայի ղեկավարության վրա (ընդգրկուն սեւ ցուցակում ներառված են, մասնավորապես, նախագահ Բաշար Ասադը, նրա ընտանիքի անդամները), ինչպես նաեւ լիովին արգելափակված են ֆինանսական գործողությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է