Սաուդյան Արաբիայում մեծահարուստները սպասուհուն կապել են ծառից՝ թանկարժեք կահույքն արևի տակ թողնելու համար
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում բնակվող մեծահարուստների տանը որպես սպասուհի աշխատող երիտասարդ ֆիլիպինուհուն պատժելու համար գործատուները նրան կապել են ծառից:
Ինչպես գրում է Oddity central-ը, սպասուհուն պատժել են թանկարժեք կահույքը արևի տակ թողնելու համար: 26-ամյա Լավլի Ակոստա Բարուելոն, դրսում թողնելով կահույքը, որը կարող էր վնասվել արևի ճառագայթներից, բարկացրել է տերերին: Ընտանիքը որոշել է նրան ստիպել զգալ երկար ժամանակ կիզիչ արևի տակ մնալու հետևանքները:
Կապված սպասուհուն լուսանկարել է մեկ այլ ֆիլիպինցի աշխատակից, որը հետագայում հրապարակել է դրանք համացանցում՝ խնդրելով իշխանություններին օգնել շահագործման զոհ դարձած աղջկան: Լուսանկարում երևում է, որ աղջիկն ամուր կապված է ծառից, մինչդեռ այլ աշխատակիցներ իրենց գործով են զբաղված՝ չկարողանալով օգնել սպասուհուն:
Լուսանկարի տարածումից հետո Ֆիլիպինների ԱԳՆ-ն հայտարարություն է հրապարակել՝ հայտնելով, որ քայլեր է ձեռնարկում Բարուելոյին տուն վերադարձնելու ուղղությամբ: Մայիսի 9-ին նա արդեն Մանիլա է հասել և շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է